ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ ՄՏԱԾԵԼՈՒ ՏԵՂ ՈՒՆԻ.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ ՄՏԱԾԵԼՈՒ ՏԵՂ ՈՒՆԻ.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ի թիվս մայրաքաղաքում առկա շատ խնդիրների, մտահոգիչ է նաև մայրաքաղաքի աղբահանության ու սանտիրահիգիենիկ վիճակը, որի մասին բազմիցս է խոսվում: Թեև քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցներից կազմված օպերատիվ շտաբի անդամները ամենօրյա հսկողություն են իրականացնում սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքների կատարման նկատմամբ, սակայն պատկերն անկեղծ ասած, այդքան էլ մխիթարական չէ:
Քաղաքի մաքրության ու սանտիրահիգիենիկ վիճակի մասին պետք է մտածենք բոլորս` սկսած շարքային քաղաքացիներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաները և փորձենք հնարավորինս մաքուր պահել մեր քաղաքը, քանզի ինչպես ասում են, մեր քաղաքը մեր դեմքն է, իսկ ամռան այս շրջանում, երբ մեծանում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, որոնք հիմնականում հանգրվանում են քաղաքի կենտրոնում, հաճելի չէ, երբ նրանք ականատես լինեն մեր «դեմքի» աղտոտությանն ու գարշահոտությանը:
Թվում է` գոնե Կենտրոն վարչական շրջանում կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցներից կազմված օպերատիվ շտաբի անդամները օպերատիվ կերպով տարբեր ժամերին պետք է մաքրեն աղտոտված վայրերը, սակայն ինչպես ականատես եղավ «Իրավունքի» թղթակիցը երկու-երեք օր տարբեր ժամերի շրջայց կատարելով Կենտրոնի տարբեր վայրեչում, վիճակն այդքան էլ հուսադրող չէ` մասնավորապես առանձնակի աչք է ծակում հայտնի Տերյան-Պուշկին Աֆրիկյանների կառույցին հարակից հատվածն իր աղբակույտերով: Ի դեպ, ինչպես մեզ հետ զրույցում փաստեցին այդ փողոցով հաճախ անցուդարձ անողները, Աֆրիկյանների տան հարակից հատվածը հազվադեպ է մաքուր լինում:
Ներկայացնում ենք մեր արձանագրածը լուսանկարներով ու տեսանյութով: Կարծում ենք` այն դիտելուց հետո Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն ու քաղաքապետարանը պետք է որոշ հետևություններ անեն:
Փոքրիկ քաղբանոց`Պուշկին փողոցի մայթեզրին

Փոքրիկ աղբակույտ` Կորյուն փողոցում

Տիգրան Մեծ փողոցի աղբակույտը

Ֆիրդուսի շուկան` երեկոյան ժամին

Աղբանոց`Աֆրիկյանների տան հարևանությամբ

Դարձյալ Աֆրիկյանների տան մոտ

Տիգրան Մեծ փողոցի աղբամաններից մեկը այլևս չի բավարարում

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

