«ԵՍ ՈՂԲԱՑՈՂ ՄԱՅՐ ՉԵՄ». Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի մայր

Արխիվ 12-16

«ԵՍ ՈՂԲԱՑՈՂ ՄԱՅՐ ՉԵՄ». Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի մայր

 

Վարդանը զոհվեց 1992թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոյի(Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀՄարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։ Ընկերները հիշում են՝ Վարդանը հաճախ էր կրկնում. “Եթե զոհվեմ, զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ”։

Հերոսի մահվան օրը Եռաբլուր պանթեոն էին այցելել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Վարդանի հարազատներն ու մտերիմները, մարտական ընկերները: 

Դիմելով պանթեոնում հավաքվածներին՝ Դուշման Վարդանի մայրը՝ տիկին Զարուհին, ասաց, որ ինքը ողբացող մայր չէ, հպարտ մայր է: “Իմ որդին գնաց դեպի հավերժություն՝ հանուն հայրենիքի, հանուն այսօրվա ազատ ու անկախ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության: Վարդանի համար ամենամեծ արժեքը հայրենիքին ծառայելն ու Արցախը մշտապես հայկական տեսնելն էր”,-նշեց հերոսի մայրը:

Այնուհետեւ տիկին Զարուհին խոսքը սիրով տրամադրեց դեռեւս ուսանողական տարիներից իրենց տուն հաճախակի այցելող, այսօր արդեն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, որն էլ իր խոսքում նշեց. “Վստահորեն կարող եմ ասել, որ Վարդանը եւ Արցախյան գոյամարտի մասնակիցներն իմ եւ իմ հասակակիցների համար իրական հերոսի կերպարներ են, որոնք հավատ եւ վստահություն էին ներշնչում, որ ունենալու ենք խաղաղ եւ անկախ հայրենիք”:

“Եռաբլուրը ոչ թե ողբերգության, այլ հպարտության վայր է”,-նշեց ԱԺ փոխնախագահը: Նրա խոսքով՝ Դուշման Վարդանը, հավատարիմ մնալով իր անվանը, առաջնորդվեց Վարդան Մամիկոնյանի սկզբունքով՝ գիտակցված մահն անմահություն է:

Վարդանի քույրը՝ Արմինեն, ներկաների համար ընթերցեց այն հազարավոր նամակներից մեկը, որոնք մինչ օրս ստանում են երիտասարդներից՝ հասցեագրված Վարդանին:

Տիկին Զարուհին ներկաներին հրավիրեց իր եւ իր դստեր հետ միասին Եռաբլուր պանթեոնից գնալ Վարդանի տուն-թանգարան` ինչպես ինքը նշեց, Վարդանի բաժին մեկ բաժակ սուրճը ըմպելու:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում