ՄԻԱՅՆ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ. ԲՆԱՊԱՀՊԱՆԸ`ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16«ՄԻԱՅՆ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ». ԲՆԱՊԱՀՊԱՆԸ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բնապահպանները բազմիցս են խոսել փոքր հիդրոէլեկտրակայանների գործունեության պատճառով շրջակա միջավայրին հասցվող վնասի ու դրա հետևանքների մասին: Ըստ նրանց` խնդիրը կարող է լուծվել այն ժամանակ, երբ կլինի հստակ մշակված քաղաքականություն: «Իրավունքի» թղթակիցն այսօր Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) անդամ ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՑ հետաքրքրվեց`արդյոք բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը փորձում է հիդրոէլեկտրայաններին առնչվող խնդիրների ժամանակ ականջալուր լինել բնապահպանների առաջարկներին: «Չեմ ուզում խնդիրների մասին անձնավորված խոսել: Փոքր ՀԷԿ-ի խնդիրների հետ կապված ունենք և՛ նախորդ, և՛ ներկայիս նախարարների պատասխանները: Նորանշանակ նախարարի դեպքում պատասխանը մանրակրկիտ է և կան ձևակերպումներ, որոնք ընդունելի են մեզ համար: Օրինակ, ակնհայտ է, որ կա բարի ցանկություն գետերի վրա ՀԷԿ չկառուցելու, բայց բարի ցանկությամբ միայն խնդիրը չի լուծվի: Պետք է հստակ առաջարկությամբ հանդես գալ և այն ներկայացնել կառավարությանը», մանրամասնում է ՀԲՃ անդամը:
Մանրամասները` տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

