ՀԷԿ-ը եկամտի աղբյուր, թե՞«մոդայիկ» օլիգարխների մրցավազքի արդյունք
Արխիվ 12-16ՀԷԿ-ը եկամտի աղբյուր, թե՞«մոդայիկ» օլիգարխների մրցավազքի արդյունք
Հայաստանում գործող բնապահպանական կառույցները բազմիցս են խոսել մեր երկրում փոքր հիդրէլեկտրակայանների մեծածաված կառուցման ու դրանց շահագործման մասին: Խնդիրը շարունակում է արդիական մնալ այնքան ժամանակ, քանի դեռ, ըստ Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամ Լևոն Գալստյանի, չկա հստակ պետական քաղաքականություն, ինչպես նաև առայսօր սահմանված չէ փոքր ՀԷԿ-երի հզորության նվազագույն շեմը, բայց արի ու տես, որ վերջին մի քանի տարիների ընթացքում փոքր հիդրոէլեկտակայանների հզորոթյան վերին շեմն ավելացել է` 10-ից հասնելով 30 Վտ-ի: «Մեր կառավարությանը չի հետաքրքրում`ՀԷԿ-ի վատ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Հարկավոր է գետերի վրա ՀԷԿ կառուցելուց առաջ այն դիտարկեն ոչ թե որպես հոսող ջուր, այլ որպես էկոհամակարգ»,-մանրամասնեց ՀԲՃ անդամը:
Գյումրի «Օրհուս» կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանն էլ համաձայնելով գործընկերոջ դիտարկումներին, խոսում է փաստերով. ՀԷԿ-ի պատճառով ոչնչացվել են Հրազդան, Ախուրյան, Եղեգիս գետերը: «Անհաժեշտ է ոչ միայն պետական քաղաքականություն ՀԷԿ-ի գործունեությունը վեահսկելու համար, այլև գետավազանային կառավարման պլան»,-ասաց բանախոսը:
Ցավալի է, սակայն ինչպես այլ հարցերում, այնպես էլ հիդրոէլեկտայան կառուցելիս մեր օլիգարխներն այսպես ասած առաջնորդվում են ազգային հոգեկերտվածքով. եթե 1990-ականներին «նորաձև» էր բենզալցակայան, խանութ ունենալը, ապա այսօր, ըստ Գևորգ Պետրոսյանի, սուպեմարկետից ու գազալցակայանից բացի` ՀԷԿ ունենալը ևս կարծես թե պարտադիր է:
Թեև այս կամ այն ՀԷԿ-ի կառուցումից առաջ պատկան մարմինները հավաստիացնում են, որ հանրային լսումներ անցկացվել են, սակայն բնապահպանները պնդում են` հանրության մասնակցությունը կրում է ձևական բնույթ: Մասնագետներն առաջարկում են` վեանայել էկոլոգիական թողքի որոշումը և յուրաքանչյուր գետի համար առանձին հաշվարկել բնապահպանական թողքը:
Ի դեպ, Հայաստանում կա մոտավորապես 200 ՀԷԿ, նրանց մեծ մասը կառուցման կամ շահագործման փուլում են, մյուսները՝ նախագծման եւ հետագա տարբեր փուլերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

