ՄԵՆԱԿ ԲՈՂԲՈՋ ՁԻՆ ԷՐ ՊԱԿԱՍ

Արխիվ 12-16

ՄԵՆԱԿ ԲՈՂԲՈՋ ՁԻՆ ԷՐ ՊԱԿԱՍ


Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ֆուտբոլիստները եւ երկրպագուները սպասում են չորս տարի, մարզական այս իրադարձությունը իր շուրջն է համախմբում միլիոնավոր ֆուտբոլասերների: Այս իրադարձությանը տարբեր երկրներ յուրովի են նախապատրաստվում, եւ մենք էլ բացառություն չկազմեցինք...
Հայ հեռուստադիտողը, թերեւս, սովորել է ֆուտբոլ դիտել հայկական ալիքներով եւ համակերպվել մեկնաբանի ներկայությանը, ով սովորաբար ամեն ինչ անում է, որ մարդկանց խանգարի ֆուտբոլ դիտել: Բայց եթե, ասենք, Չեմպիոնների լիգայի խաղարկություններում, Եվրոպական երկրների ներքին առաջնությունները դիտելիս մի տեսակ համակերպվել էինք մեր մեկնաբանների սուպեր կարծիքների տարափին, ապա Աշխարհի առաջնության խաղերի ժամանակ այդ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը դառնում է անտանելի:

Սկսած նրանից, որ ֆուտբոլիստների անունները ասվում են սխալ, կամ էլ` այնպիսի տարօրինակ արտասանությամբ, որ մի կերպ ենք հասկանում, թե ում մասին է խոսքը, վերջացրած լիուբոլ ցինիզմով, անիմաստ ՙհումորներով՚ համեմված` ոչինչ չասող համեմատություններով: Մի խոսքովª այս օրերին ֆուտբոլ դիտելիս` կարելի է ամեն ինչ մասին լսել, բացի հենց բուն նյութից, երբեմն թվում է, որ անգամ հենց իրենք իրենց չեն հասկանում: Մարդու ուղեղը սղոցող անիմաստ խոսակցություններ, պատմություններ, որոնք սկիզբ ունեն, իսկ վերջն այդպես էլ հեռուստադիտողը չի հասկանում, ստիպում են հայ ֆուտբոլասերին խաղերը դիտել հեռուստացույցի ձայնն անջատած կամ էլ` ռուսական ալիքներով:
Հեռուստադիտողները փորձում են իրենց բողոքը տեղ հասցնել, եւ, պատկերացրեք, այնքան հուսահատված, որ արդեն սոցիալական ցանցերից մեկում կարելի է նույնիսկ հանդիպել Կարեն Գիլոյանին ուղղված մի այսպիսի գրառման. ՙԿներեք, որտե±ղ գրենք, ի±նչ գրենք, խնդրենք, թե± պահանջենք, որ բոլոր կարեւոր խաղերը Դուք մեկնաբանեք: Հատկապես` եզրափակիչ խաղն աշխատեք Դուք վարել, որ ՙհարամ՚ չլինի, 4 տարի սպասել ենք՚:
Բավական չէ մեկնաբանների անտաղանդ աշխատանքը, դեռ մի բան էլ` ամեն խաղից առաջ հեռուստադիտողը պետք է պարտադիր տեսնի, թե ՙՎիվարո՚ բուքմեյքերական ընկերության, այսպես կոչված, թալիսման Բողբոջ անունով նժույգը ինչ կանխատեսումներ է անում խաղերի վերաբերյալ: Կատարյալ խայտառակության համար, իսկապես որ, միայն ձին էր պակասում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում