ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱԺԱՆԵԼԸ ՄԻԹԵ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Արխիվ 12-16

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱԺԱՆԵԼԸ ՄԻ՞ԹԵ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆ ՉԷ


Օրերս «Իրավունքն» անդրադարձել էր այն փաստին, որ քաղաքապետարանի ու ոստիկանության «քթի տակ» Եհովայի վկաներն իրենց քարոզչությունն են անում երեւանյան կենտրոնական փողոցներում, ավելին` ստենդներ են տեղադրել ու կոնկրետ ժամանակահատվածում կանգնում ու մարդկանց աղանդավորական գրքեր են նվիրում` հոգեորսության նոր ու ծածուկ մեթոդներ մշակելով:
Ինչպես մեզ հետ զրույցում նշել էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի աշխատակից ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ. «
Որպես իրավաբան եմ ասում, որ, ըստ էության, այդ գրքերը նվիրել են, հոգեորսությունն այլ գործառույթ է:

Պետք է կանգնեցնեն, համոզեն, ինչ-որ դասախոսություն կարդան, որ հոգեորսություն դիտվի: Այնպես որ, մի քիչ ավելի խոր իմաստ ունի դա, թե չէ` միայն նվիրելով չէ: Ամեն դեպքում, հիմա ես կզգուշացնեմ Ոստիկանության կենտրոնականի բաժնին, որ զբաղվեն ու հետաքրքրվեն դրանով»:
Վերոնշյալ նյութին արձագանքնելով` «Իրավունքին» գրել է ՀՀ քաղաքացի ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ.
«Հարգելի՛ Արմեն Մալխասյան,
«Իրավունք» թերթի «Ո՞Վ ՊԵՏՔ Է ԲՌՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՆԵՐԻ ՁԵՌՔԸ» հոդվածում կարդացի Ձեր դիտարկումն այն մասին, որ Երեւան քաղաքի կենտրոնում «Եհովայի վկաներ» կազմակերպության ներկայացուցիչների կողմից տեղադրված ստենդների եւ գրականության վերաբերյալ այն կարծիքը, որ որպես իրավաբան Դուք այդ գործողությունները հոգեորսություն չեք համարում: Նախ ուզում եմ Ձեր կարծիքը հետեւյալի մասին. Եհովայի վկաները, որոնք 3-6 հոգի առնվազն պարտադիր կանգնած են ստենդի կողքին, իրավունք չունեն փողոցում կանգնել, գրականություն բաժանել եւ մարդկանց ներգրավել իրենց կազմակերպության մեջ (այսինքն` զբաղվել հոգեորսությամբ): Մեջբերում եմ անում ՀՀ Սահմանադրությունից, որտեղ ասվում է. «Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը, եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունն է»: Սակայն հաջորդ պարբերությունն ասում է. «Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար»: Այսինքն` տվյալ պահին խախտվում է մեր բարոյականությունը, հոգեկան առողջությունը եւ անվտանգությունը (քանի որ մարդաշատ վայրերում նաեւ երեխաներ են խաղում եւ մոտենում, վերցնում գրականությունը), ապա նրանց այս սահմանադրական իրավունքը սահմանափակվում է համապատասխան օրենքով, որն է` «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, որտեղ ասվում է. «Հոդված 7. Կրոնական կազմակերպությունների հոգեւոր-կրոնական գործունեությունն իրականացվում է հետեւյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում. ա) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին. բ) ապահովել իրենց հավատացյալների հոգեւոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը. գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում եւ դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, ինչպես նաեւ գերեզմանոցներում, քաղաքացիների տներում եւ բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում` այնտեղ գտնվող եւ տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով, մնացած դեպքերում հրապարակային ժամասացությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են ժողովների, հանրահավաքների, ցույցերի ու երթերի համար սահմանված կարգով»: Տեսնում ենք, որ Եհովայի վկաները միանշանակ խախտում են վերոհիշյալ օրենքը, քանի որ փողոցը նշված չէ որպես կրոնական ժամերգությունների, ծեսերի եւ արարողությունների համար նախատեսված տարածք, իսկ այլ հավաքներ անցկացնելու համար անհրաժեշտ է քաղաքապետարանի թույլտվությունը, որը նրանք չունեն: Այսպիսով` արդյո՞ք նրանց գործողությունները չեք համարում տվյալ պահին «Կրոնական կազմակերպությունների» մասին օրենքի խախտում: Երկրորդը` ինչ վերաբերում է բացահայտ հոգեորսության` անգամ եթե նրանք ոչինչ չանեն, ինչը շատ կասկածելի է, որովհետեւ հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ են 6 հոգով կանգնած ստենդի կողքին, ապա գրականություն բաժանելն ինքն իրենով մի՞թե չի կարող դիտվել հոգեորսություն, որովհետեւ այն տեղեկություններ է պարունակում, թե որ կազմակերպության կողմից է տրամադրված եւ ինչպես կարելի է դիմել այդ կազմակերպությանը: Իսկ ես ինքս եմ հարցեր տվել Եհովայի վկաներին եւ ձայնագրել, որտեղ նրանք ասում են, որ եթե հարցեր է լինում, ապա իրենք զրուցում են մարդկանց հետ եւ բացատրում ինչ-որ պետք է: Այս դեպքում է՞լ դա չի որակվում հոգեորսություն»:
Իսկ մեզ մնում է հուսալ եւ հավատալ, որ գոնե այս փաստերն ու հարցադրումները հաշվի առնելով` առավել նախաձեռնողական կլինի Ոստիկանությունը եւ ժամանակին տնետուն ընկած, այսօր արդեն փողոցներում քարոզչություն անող, անհայտ կառույցներից սնվող ազգային չարիք դարձած անձանց նկատմամբ, եթե քրգործ էլ չհարուցվի, ապա գոնե երեւանյան փողոցներից կմաքրեն վերջիններիս` նախեւառաջ հարգելով ՀՀ Սահմանադրությունը:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում