Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ. «ՌԱԽՄԱՆԻՆՈՎԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՃԱՐԵՂ Է» (Տեսանյութ)
Արխիվ 12-16Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ. «ՌԱԽՄԱՆԻՆՈՎԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՃԱՐԵՂ Է» (Տեսանյութ)
Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ համերգ` Ա. Խաչատրյանի անվան եռյակի մասնակցությամբ` Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ): Ողջ երեկո բեմից հնչեցին Ս. Ռախմանինովի ստեղծագործությունները:
«Իրավունքի» հետ զրույցում ջութակահար ԿԱՐԵՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆՆ ասաց, որ Ռախմանինովի ստեղծագործությունները` ամբողջական մեկ համերգում, եռյակը առաջին անգամ է ներկայացնում Երեւանում. Ռախմանինով կատարել են Գերմանիայում, Ռուսաստանում: Հարցին, թե Ս. Ռախմանինովի ստեղծագործությունները բարդ են, խորն ու փիլիսոփայական տարրերով, զրուցակիցն ասաց. «Կատարման առումով, իսկապես, բարդ են: Հատկապես դաշնամուրային պարտիան, որը կարծես, հենց հեղինակն ինքն իր համար է գրել. հզոր դաշնակահարի: Դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը փայլուն հաղթահարում է բոլոր դժվարությունները»,- ասաց Կ. Շահգալդյանը` հավելելով, որ Ս. Ռախմանինովի երաժշտությունը հանճարեղ է: Հնչյունները` կյանքով ու սիրով լի:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

