Դերասան, ազատամարտիկ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ապաքինվում է, առողջական վիճակը համեմատաբար լավ է: ՙԻրավունքի՚ հետ զրույցում ազատամարտիկի հայրը` Գրիշա Մկրտչյանը, տեղեկացրեց, որ հուլիսի 7-ին դերասանն արդեն կլինի Հայաստանում, բայց բժիշկների հորդորով հոկտեմբերին նորից պետք է մեկնի Գերմանիա` բուժզննություն անցնելու` ավելի կոնկրետ, գլուխը եւ ողնաշարը ստուգելու համար:
ՙՍկզբում նախատեսված էր, որ Հայաստան պետք է գա հուլիսի 10-ին, սակայն քանի որ բոլորիս շատ է կարոտել եւ օր առաջ ուզում է Հայաստան հասնել, հուլիսի 10-ը դարձավ հուլիսի 7՚,- ասաց Գ. Մկրտչյանը: Եթե նախկինում դերասանը քայլում էր կորսետի (սեղմիրան) միջոցով, ապա հիմա տեղաշարժվում է առանց դրա: Դերասանը դեռ չի որոշել` Հայաստան վերադառնալուց հետո կշարունակի իր դերասանական գործունեությունը, թե` ոչ. ՙԲժիշկներն առաջիկա երկու օրվա ընթացքում կասեն` կարող է նա անցնել աշխատանքի, թե` ոչ, բայց որ պետք է հիմնականում հեռու լինի աղմուկից ու մշտապես հանգիստ վիճակում, դա փաստ է՚: