ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ԹԱԽԻԾՆ ՈՒ ԺՊԻՏԸ` ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԸ, ԿԴԱՌՆԱՐ 77 ՏԱՐԵԿԱՆ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ԹԱԽԻԾՆ ՈՒ ԺՊԻՏԸ` ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԸ,
ԿԴԱՌՆԱՐ 77 ՏԱՐԵԿԱՆ


Երեկ հայ թատրոնի եւ կինոյի նշանավոր վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոների մրցանակակիր ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ ծննդյան օրն էր: ՙԿեղնի մե օրըմ, օր տեսնիմ, թե էս աշխարհն ինչի է ըսպես ծուռ...՚ նրա թեւավոր դարձած այս եւ այլ արտահայտություններ եղել են եւ կմնան սիրելի` հայ կանանց համար, ինչպես նաեւ հիսունից ավելի դերեր թատրոնում, երեք տասնյակի հասնող դերեր ֆիլմերում, որոնք կմնան հայ ժողովրդի հուշերում ու կամրագրվեն հայ թատերարվեստի պատմության մեջ... Սիրելի վարպետին յուրաքանչյուրը մտաբերում է իր կերտած կերպարներով, ոմանք էլ` հիշում վերջին հանդիպումն ու հեռախոսազրույցը: Իսկ ՙԻրավունքի՚ հուշերում Գալյա Նովենցն այսպիսին է.
ՙԲԱՅՑ, ԱԽՐ, ՀԻՄԱ ՈՎ Է ԻՆՁ ՀԻՇՈՒՄ ՈՒ ՃԱՆԱՉՈՒՄ, ՈՐ ԲԵՄ ԲԱՐՁՐԱՆԱՄ՚

Չորս տարի առաջ ՙԱրմմոնո՚ մոնոներկայացումների փառատոնի շրջանակներում Կապանում եւ Գորիսում տեղի ունեցած` ՀՀ ժողովրդական արտիստներ, պետական մրցանակների դափնեկիրներ, ամուսիններ Երվանդ Ղազանչյանի եւ Գալյա Նովենցի մեծարման երեկոների ընթացքում դերասանուհին հուզված էր: Գորիսի թատրոնի կուլիսներում կանգնած` մինչ բեմ դուրս գալը, տիկին Գալյան համեստորեն ասում էր. ՙԲայց, ախր, հիմա ո±վ է ինձ հիշում ու ճանաչում, որ բեմ բարձրանամ՚: Բայց րոպեներ անց, երբ դահլիճի էկրանին ցուցադրվեց ՙՄեր մանկության տանգոն՚ ֆիլմից` իր եւ Մհեր Մկրտչյանի երկխոսությունից մի հատված, որն ուղեկցվեց ծափահարություններով, տիկին Գալյան հասկացավ, որ իրեն դեռ սիրում են եւ հիշում Գորիսում ու Կապանում: Իսկ երեկոյի ավարտին տիկին Գալյան համեստորեն գերադասեց իր փոխարեն խոսքը տրամադրել ամուսնուն` Երվանդ Ղազանչյանին, քանի որ, ըստ նրա, պարոն Ղազանչյանը լավ հռետոր է, եւ ինքը քաշվում է ամուսնու ներկայությամբ խոսել: Իսկ պարոն Ղազանչյանը, ընդունելով իր հռետոր լինելը, հիշեց հին ու բարի ժամանակները, երբ տիկին Գալյայի հետ երկար տարիներ աշխատել են Կապանի թատրոնում.

ՙՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ
ԳԱԼՅԱՆ ԽԱՂՈՒՄ ԷՐ 8 ԱՄՍԱԿԱՆ ՀՂԻ ՎԻՃԱԿՈՒՄ
՚

ՙԼույս չկար, լամպեր էինք վառում, երկուսը` առաջին պլանում, երկուսը` հետեւի, եւ ներկայացումներ էինք խաղում լեփ-լեցուն դահլիճներում: Հիշում եմ` մարդիկ տոմսի համար հերթ էին կանգնում: Շատ եմ ուզում, որ այդ ավանդույթը նորից հետ գա: Այդ տարիները խենթ ժամանակներ էին, Հակոբը (ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյան-Լ.Ե.) շատ փոքր էր, օրորոցը կապել էինք գրիմանոցում, որտեղ տղամարդիկ էլ էին հանվում, կանայք էլ, եւ ով ազատ էր դերասաններից, օրորում էր Հակոբին: Հիշում եմ` Քաջարանում մի ներկայացման մեջ Գալյան խաղում էր արդեն 8 ամսական հղի վիճակում, ի դեպ, մենք բեռնատար մեքենաներով էինք գնում գյուղից գյուղ: Իսկ այսօր 3 ամսականից հետո հղիները պառկում են մեջքի վրա: Քաջարանի այդ ներկայացումից հետո մեզ մարդիկ մոտեցան, ասացին. ՙՀրաշալի ներկայացում էր, բայց ինչո±ւ էիք Գալյայի փորին բարձ դրել՚: Այդպիսի ժամանակներ ենք ապրել՚:

ՙՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ԻՆՁ ՏԵՍՆԻ ԵՎ ՍԻՐԻ ԲԵՄՈՒՄ՚

Երբ երեկոյից հետո ցանկացանք գոնե փոքրիկ հարցազրույց ունենալ տիկին Գալյայի հետ, վերջինս համեստորեն նշեց. ՙՋանիկս, որքան ուզում ես` զրուցենք, բայց ընդհանրապես հարցազրույցներ չեմ ուզում տալ՚: Երբ նրան ասացինք` չէ որ Ձեր հանդիսատեսն ունի դրա կարիքը, հավելեց. ՙԵս ուզում եմ, որ հանդիսատեսն ինձ տեսնի ու սիրի բեմում՚:

ՙՕՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՍԿԱԼԻ ՑԱՎ Է՚

Հանգամանքների բերումով տիկին Գալյան բնակվում էր ԱՄՆ-ում եւ կարծես ավանդույթ էր դարձել, որ ամեն տարի մայիսին գալիս էր Հայաստան ու հայ հանդիսատեսին ներկայանում Հ. Պարոնյանի անվան թատրոնի բեմում` ՙՏարօրինակ միսիս Սեւիջը՚ ներկայացմամբ:
ԱՄՆ-ի իր բնակության ու արտագաղթի մասին մի անգամ տիկին Գալյան ասաց. ՙՄիացյալ Նահանգներում, երբ փողոց եմ դուրս գալիս, մի սոսկալի լքվածություն ու միայնություն է պաշարում ինձ: Հանգամանքների բերումով ես պարտավոր եմ լինել այնտեղ ու երբեմն ինքս ինձ խղճալու աստիճան հուզվում եմ: Հայրենիքը մնում է հայրենիք, չնայած` իր պրոբլեմներին, թերություններին, դժվարություններին: Ես քայլում եմ Երեւանի փողոցներով եւ զգում եմ, որ իմ տանն եմ. մարդիկ, փողոցները, ծառերը` ամեն ինչ իմն է: Օտարությունը սոսկալի ցավ է: Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել: Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ: Զանազան հանգամանքներ, պայմանականություններ նրանց կապում են օտար երկրին, երեխաներն են սկսում կրթություն ստանալ ամերիկյան կրթօջախներում, ամուսնանում են: Ես խորապես խղճում եմ այդ մարդկանց, ցավում եմ նրանց ճակատագրի համար, օտարության դատապարտված նրանց կյանքի համար: Ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը: Դա մի վերաշնորհ պարգեւ է, որի գինն օտարության մեջ ես հասկանում՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում