ԵՐԲ «ՑՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԲԱՅԻ ՍԵՌԸ»

Արխիվ 12-16

ԵՐԲ «ՑՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԲԱՅԻ ՍԵՌԸ»


Հանրության քննարկման թեման դեռ շարունակում են մնալ միասնական քննությունները: Ոմանք գոհ են արդյունքներից, ոմանք` ոչ. կարծում են` իրենք ավելի բարձր գնահատականի են արժանի:
Օրերս «Իրավունքը» ներկա է գտնվել Ռուսաց լեզու եւ գրականություն, Հայոց լեզու եւ գրականություն (բանավոր) առարկաների քննություններին, լսել ապագա բանասերների պատասխանները, որոնք, մեղմ ասած, այնքան էլ տպավորիչ չէին:  
Ռուսաց լեզվի եւ գրականության (բանավոր) քննության հանձնաժողովի նախագահ ԼԻԼԻԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ դիմորդների պատրաստվածությունը ոչ այնքան պատշաճ է, սիրողական մակարդակի վրա է: «Պետք է ասեմ, որ դիմորդների պատասխաններն այնքան էլ գոհացուցիչ չէին: Դիմորդներ եղան, որոնց ստիպված եղանք անբավարար գնահատական նշանակել»,- արձանագրում է տիկին Բալասանյանը`

հավելելով, որ քննությանը ներկայացած դիմորդներն այդքան էլ հստակ  չեն պատկերացնում իրենց ապագան, ինչը մտորելու տեղիք է տալիս: «Ինքս դասավանդում եմ մանկավարժական համալսարանում ու կարող եմ ասել, որ նման լեզվի իմացությամբ նրանց համար շատ բարդ կլինի սովորել բանասիրական ֆակուլտետում: Կարծում եմ, որ այստեղ անելիք ունեն ծնողները, ովքեր պետք է օգնեն երեխաներին մասնագիտության ընտրության հարցում, այլ ոչ թե առաջնորդվեն այն հանգամանքով` երեխան սիրում է ռուսերեն»,- ընդգծեց առարկայական հանձնաժողովի նախագահը:
Լ. Բալասանյանն ասաց նաեւ, որ երկու դիմորդի պատասխան պարզապես հիացրել է իրեն: «Ինչպես պարզվեց, աղջիկները հեռավոր մարզերից էին: Նրանք փայլուն ուսուցիչներ են ունեցել ու քննությանն էլ հավուր պատշաճի են ներկայացել»:
Նշենք, որ դիմորդների մեծամասնությունը շփոթում էր նախադասության գլխավոր եւ երկրորդական անդամները, պարզունակ տարբերակով ներկայացնում գեղարվեստական գրականության նմուշները:

ՉԳԻՏԵՆ` Ո՞ՐՆ Է ԵՆԹԱԿԱՆ, Ո՞ՐՆ Է ՍՏՈՐՈԳՅԱԼԸ


Հայոց լեզվի եւ գրականության (բանավոր) քննության հանձնաժողովի նախագահ ԱՆՆԱ ԱԲԱՋՅԱՆՆ «Իրավունքին» հետեւյալ պատկերը ներկայացրեց. «Յուրաքանչյուր օր 5-6 հոգի անբավարար գնահատական է ստանում: Բարձր միավորներ ստացողների թիվը քիչ է: Այս օրերի ընթացքում ընդամենը մեկ դիմորդ է ստացել 20 միավոր: Դեռ վերջնական հաշվետվությունը պատրաստ չէ»:
Ա. Աբաջյանի խոսքով` կան մարդիկ, որոնք  ուղղակի դիմել են բանասիրության ֆակուլտետ, որ գան, ոչինչ չպատասխանեն, անբավարար գնահատական ստանան ու գնան ասեն, որ իրենց «կտրել» են քննությունից:  
Ի դեպ, քննասենյակում, ըստ Ա. Աբաջյանի, ամենաշատ աղմուկ բարձրացնողները քննությանն անպատրաստ եկածներն են, որոնք ցանկանում են, որ իրենց անպայման քննի հանձնաժողովի նախագահը:

«Հանդիպել եմ դիմորդների, որոնք բացառապես ոչինչ չգիտեն գրականությունից: Օրինակ` այսօր, հարցնում էինք, ո՞վ է Բակունցը, ի՞նչ է գրել նա, բայց պատասխան չկար: Մեկ ուրիշ դիմորդի էլ խնդրեցինք թվարկել արեւմտահայ հեղինակների` գաղափար չուներ: Դիմորդ կա` չի հասկանում` ենթական ո՞րն է, ստորոգյալը ո՞րն է: Բնականաբար, նման դիմորդը դրական միավոր ստանալ չի կարող»,- փաստում է հանձնաժողովի նախագահը` հավելելով, որ այս պատկերին զուգահեռ` լավ պատասխաններ էլ կան:

Խնդրեցինք զավեշտալի պատասխաններից որեւէ մեկը առանձնացնել. «Դիմորդին հարցրինք` որո՞նք են հայերենի ցուցական դերանունները եւ ինչ են ցույց տալիս, հետեւյալ պատասխանն ստացանք. «Ցուցական դերանունները ցույց են տալիս բայի սեռը»:
Ըստ Ա. Աբաջյանի` քննության միջին միավորը մոտավորապես տատանվում է 12-13-ի միջեւ. շատ են 8 միավոր ստացած դիմորդները: «Ութ միավոր ձգելով ենք նշանակել` զուտ նրա համար, որ թափուր տեղեր չմնան»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

ՎԼԱԴ ՄՈԻՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում