Ուղտն էկզոտիկ կենդանի է, իսկ Թբիլիսինª արդեն եվրոպական քաղաք: Ուղտն ունի սեփականատեր եւ... ազատ շարժվելու իրավունք: 70-ամյա թբիլիսցին ունի թոռ եւ ունի ազատ, բայց զգուշավոր շարժվելու իրավունք...
Պապիկը թոռան հետ զբոսնում էր Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում եւ հիանում էր փողոցում զբոսնող... ուղտով: ՙԱնապատի նավը՚ անսպասելիորեն հարձակվել էր պապիկի վրա եւ վնասել էր նրա դեմքը: Հավանաբար կծել էր, թեեւ այդ կենդանին հակված է նաեւ աջուձախ թքել: Կծել ու ինքն էլ կատաղել էր. նրան հանգստացնել եւ կանխել հաջորդ հարձակումը հաջողվել էր միայն տիրոջը: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն անմիջապես չէին կռահել, որ իրենք եվրոպաներում էին. ենթադրել էին, թե կենդանին փախել էր գազանանոցից, հետեւաբարեւª անձնագիր չէին պահանջել: Բայց ուղտը, ավելի ճիշտª նրա սեփականատերը, ներկայացրեց ուղտի անձնագիրը եւ հավելյալլ անհրաժեշտ փաստաթղթեր: Այդպիսով պարզվեց, որ կենդանին եւ տերն ունեն շվեյցարական ՙծագում՚ եւ ներկա պահին բնակություն են հաստատել Թբիլիսիի կենտրոնում: Տուգանքի չափի եւ դրա ողղվածության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
ՄԻ° ՀԱՅՀՈՅԵՔ...
Ինչ է սպասում հայ արվեստագետներին ՙԵվրասիայում՚: Հուլիսի 1-ից Ռուսաստանում օրենքով արգելվում է գրականության եւ արվեստի ստեղծագործությունների հանրային կատարման, ժողովրդական ստեղծագործության թատերական ներկայացումներում, համերգներում եւ այլ տեսա-զվարճալի միջոցառումներում, ինչպես նաեւ ԶԼՄ-ներում եւ կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրության ժամանակ օգտագործել ոչ ցենզուր բառապաշար: Առայժմ պատիժը կսահմանափակվի տուգանքով, սակայն հասկանալի է, որ ռուս ինտելիգենցիան ճանապարհի կեսին կանգ չի առնում...