ՙՈՐԴԻՆԵՐԻՍ ՄԻՇՏ ՀԵՏՍ ՀԵՆԱԿԵՏԵՐ ԵՄ ՏԱՆՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՈՐԴԻՆԵՐԻՍ ՄԻՇՏ ՀԵՏՍ ՀԵՆԱԿԵՏԵՐ ԵՄ ՏԱՆՈՒՄ՚


Դրսում բոլոր այն բացասական խոսակցությունները, որ կան հայ սպայի կերպարի մասին, փուչ խոսքեր են, հայ սպային ավելի լավ ճանաչելու եւ նրա կերպարի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է գոնե մեկ անգամ լինել զորամասում եւ զրուցել սպաների հետ, տեսնել այն աշխատանքները, որոնք իրականացնում են նրանք: Հեշտ է մարդկանց գործերը չտեսնելով` դատողություն անել նրանց մասին, քննադատել ու մեղադրել խստապահանջ լինելու մեջ:
Մի քանի անգամ է` ինչ այցելում եմ Հայաստանի տարբեր սահմանապահ զորամասեր եւ հայ սպայի կերպարի մասին պատկերացումներս բոլորովին փոխվեցին: Նախկինում կարծում էի, որ սպաները զինվորների նկատմամբ ցուցաբերած խստապահանջությունից բացի` նրանց ոչինչ չեն տալիս, բայց այդ այցելությունների ընթացքում հասկացա, որ նրանք ուշադիր եւ հոգատար են հայ զինվորի նկատմամբ, նրան են փոխանցում տարիների ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքները եւ փորձը: Բանակն ունի իր կանոնները եւ յուրաքանչյուր ոք բանակ գալուց հետո պետք է առաջնորդվի այդ կանոններով:
Հարավ-արեւմտյան սահմանին տեղակայված N զորամասի փոխգնդապետ ԱԼԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ այն սպաներից է, ով զինվորների նկատմամբ ե°ւ խստապահանջ է, ե°ւ հոգատար: Արցախյան պատերազմի տարիներին փոխգնդապետը դեռ դպրոցական էր, երբ ամեն օր նրանց փողոցից մեծահասակ տղաները մեկը մյուսի հետեւից մեկնում էին պատերազմի դաշտ: Այդ ժամանակվանից էլ նա հստակ որոշել էր` դպրոցն ավարտելուց հետո դառնալու է զինվորական, որպեսզի իրենց փողոցի մեծահասակ տղաների նման պահպանի Հայրենիքի սահմանները: Որոշեց եւ այդպես էլ արեց` դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որն ավարտելուց հետո ծառայել է տարբեր զորամասերում:

ՊԱՇՏՈՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՄԵԾԱՆՈՒՄ Է
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ


-Արդեն 19 տարի է, որպես սպա ծառայում եմ Հայոց բանակում, չի եղել անպիսի պահ, որ ես դուրս գամ կամ ցանկանամ դուրս գալ այս համակարգից: Մինչ այս զորամաս տեղափոխվելը եղել եմ Շամշադինի տարածաշրջանի զորամասերից մեկի գումարտակի հրամանատար: Տարիների ընթացքում տեղի է ունեցել պաշտոնի բարձրացում, որի հետ մեծացել է նաեւ իմ պատասխանատվությունը Հայրենիքի ու ինձ վստահված զինվորների նկատմամբ: Եթե սպան պարտաճանաչ է եւ ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր գործին, ապա միշտ էլ դժվարություններ լինում են, չէ± որ մենք մեր գործերով եւ արարքներով պետք է օրինակ ծառայենք զինվորներին: Երբեւէ չեմ զղջացել, որ ընտրել եմ զինվորականի ուղին, ես ինձ այլ ասպարեզում չեմ պատկերացնում, բացի այդ էլ` 19 տարին քիչ ժամանակ չէ: Ունեմ երկու որդի, նրանց միշտ ինձ հետ հենակետեր եմ տանում, փոքր հասակից պետք է նրանց ցույց տալ, թե ինչպես է պետք պահպանել սահմանը եւ սահմանի այն կողմում ով է կանգնած:
Փոխգնդապետ Գրիգորյանը վերհիշեց բազմաթիվ դեպքեր` կապված ծառայության 19 տարիների հետ, սակայն շատ է ազդվել հատկապես մեկից, երբ Պառավաքար գյուղում հակառակորդը կրակ էր բացել եւ վիրավորել խաղաղ բնակիչներից մեկին: Այդ ժամանակ նա շտապել էր բարձրանալ դիրքեր եւ այն, ինչ տեսել էր, իրեն շատ էր ոգեշնչել: Պառավաքարի մի քանի գյուղացիներ բարձրացել էին դիրքեր, որ սեփական զենքերով պաշտպանեն սահմանը: Երբ փոխգնդապետը դիմել է գյուղացիներին, թե ինչ են անում, վերջիններս պատասխանել են, թե` ամեն օր այս ջահել երեխեքն են մեզ պաշտպանում, մի օր էլ մենք մեզ պաշտպանենք: Սա եւս մեկ օրինակ է, երբ զինվորը համոզվում է, որ ինքը պաշտպանելով սահմանը, իր թիկունքում կանգնած ունի մի ամբողջ ժողովուրդ, եւ եթե հարկ լինի, այդ ժողովուրդը կարող է զենքը ձեռքին միանալ իրեն:

ՍՊԱՆ ՊԵՏՔ Է ՁԵՌՔ ԲԵՐԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԸ

-Սխալ է այն կարծիքը, թե վախի մթնոլորտում պետք է զինվորը հարգի սպային: Նախ սպան այդ հարգանքը պետք է ձեռք բերի, ինքն էլ զինվորին հարգելով, բացատրելով, նրա հետեւից գնալով: Ահա այդ ժամանակ, համոզված եմ, որ զինվորը կհարգի սպային ու ցանկացած իրավիճակում կլինի սպայի կողքին եւ ճշգրտորեն կկատարի նրա հրամանները: Սպան կարող է վայելել զինվորի հարգանքը, երբ նրա համար դառնա ավագ ընկեր: Գիտենք, որ 18-20 տարեկան տղաները տաքարյուն են, եւ մեր կողմից ցանկացած սխալ կարող է բերել ավելի վատ հետեւանքերի, դրա համար ՙդժվար դաստիարակվող՚ զինվորների հետ մենք զրուցում ենք, բերում մեր անձնական օրինակներից, հավատացեք, այս դեպքում յուրաքանչյուր զինվոր դառնում է օրինապահ եւ նրա ծառայությունը անցնում է շատ հեշտ: Նրանց մարտական ոգին միշտ բարձր ենք պահում` ռազմական գործը ճիշտ սովորեցնելով:
Հայ զինվորներից յուրաքանչյուրը, շատ լավ իմանալով մեր պատմությունը, գիտի, որ հակառակորդը շատ վախկոտ է, նա միշտ կրակ է բացում սահմանապահ գյուղի բնակիչների ուղղությամբ, իսկ մեր հայ զինվորները Արցախի մեր տարածքները ազատագրելու ժամանակ թշնամու ուղղությամբ ոչ մի անմեղ մարդու վրա զենք չի բարձրացրել, նրան հնարավորություն է տվել հանգիստ լքել մեր տարածքները:

ԱՊՀ-ՈՒՄ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՄԻՇՏ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ Է
ԲԱՐՁՐ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ


-Մենք մեր վրա վստահ ենք ցանկացած իրավիճակում, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրը շատ լավ տիրապետում է իր գործին: Մեր ազգը հերոսներ ծնող ազգ է, որոնք կատարել են մեծ սխրագործություններ: Մենք հզոր ենք մեր բանակով, սրանք լոկ խոսքեր չեն, մենք ունենք պատմություն: Ցանկացած զորավարժությունում` թեկուզ ԱՊՀ տարածաշրջանում, տեսեք, թե Հայոց բանակի կողմից այնտեղ ուղարկված զորագնդերն ինչ պատրաստվածություն են ցուցաբերում: Այս մասին միայն ես չեմ ասում, ԱՊՀ երկրներում միշտ խոսում են մեր բանակի բարձր մակարդակի եւ պատրաստվածության մասին: Այս ամենը պահպանելու եւ ավելի հզորացնելու համար ամեն օր պետք է աշխատել:
Պատերազմի, ցանկացած ագրեսիայի դեպքում մեր բանակում ծառայող յուրաքանչյուր զինվոր զենքը ձեռքին պատրաստ է պաշտպանել իր հայրենի հողը, սրանում ոչ ոք թող չկասկածի: Մեր զինվորները հզոր ոգով, հզոր բանակի հզոր զինվորներ են:
Բազմաթիվ արհավիրհքներ տեսած ազգս կարող է հանգիստ ապրել, քանի որ իր թիկունքում ունի հզոր ոգով, հզոր բանակի հզոր զինվորներ եւ սպաներ: Վստահ եմ, որ Հայոց բանակի մեր այս զինվորները եւ սպաները շարունակելու են մեր հերոսների կիսատ թողած գործը` կպայքարեն եւ հետ կբերեն մեր պապերի հողը, եւ կգա մի օր, որ Արեւմտյան Հայաստանը ընդմիշտ կմիանա Արեւելյան Հայաստանին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում