ՙՀԷՑ՚-Ը ԾԱՆՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՙՀԷՑ՚-Ը ԾԱՆՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է


Եվ այսպես, երեկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները: Դեռ այդ որոշումը հազիվ էր հաստատվել, որ ՙՀայաստանի էլեկտրական ցանցերը՚ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հայտարարեց, թե անհրաժեշտ է համարում իր աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել:
ՙՍուրբ՚ գործ է, առավել եւս, որ ըստ պարոն Բիբինի, ընկերությունում միջին աշխատավարձը 200 հազար դրամ է: Չենք ուզում ասել, թե շարքային էլեկտրիկներն էլ են այդքան ստանում, քանի որ ՙմիջին աշխատավարձ՚ ասվածը ձեւավորվում է բարձր եւ ցածր աշխատավարձերի միջինացման արդյունքում: Մինչդեռ վերջին օրերին շատ խոսվեց այն աստղաբաշխական աշխատավարձերի մասին, որոնք ստանում են բաշխիչ ցանցերի շեֆերը: Սակայն պարոն Բիբինը երեկ հակառակն էր փորձում համոզել, թե ինքն անձամբ ստանում է հրապարակավ հնչեցվող թվերից 10 անգամ ցածր աշխատավարձ: Լրատվամիջոցներից մեկն էլ տեղին հաշվարկել էր, թե հրապարակավ Բիբինին վերագրվում է 40 միլիոն դրամ աշխատավարձ, ուրեմն նա ստանում է առնվազն 4 միլիոն: Բա մարդը մեղք չէ±. հազարավոր կիլոմետրեր կտրել-հասել է Հայաստան, որ այդ ՙխղճուկ՚ 4 միլիո±նը ստանա: Դրանից հետո ՙամոթ՚ էլ է, որ հանուն այդ աշխատավարձի ավելացման` մի քանի կոպեկ ավել հոսանքի փող չտանք...
Բայց արի ու տես, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ ԳԱՐԵԳԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ մտքով անգամ չի անցնում աշխատավարձերի այդ թեման: Համենայնդեպս նա մեզ հետ զրույցում խոսեց միայն էլեկտրաէներգիայի թանկացման հայտնի պատճառներից.
- Համակարգում մոտավորապես 18 միլիարդ դրամի խնդիրներ են առաջացել, եւ անհրաժեշտ է գնալ հասույթի ավելացման` 2014-2015թթ. ժամանակահատվածի համար: Սակագնի թանկացումը հիմնականում պայմանավորված է եղել մի քանի կայաններով: Դա ՙԵրեւան՚ ջէկ-ն է, որտեղ 2015 թվականի մարտ ամսից սկսվում է վարկի մարումը. այդ կայանը կառուցվել կառավարության երաշխիքով ներգրավված վարկով, որն արտոնյալ ժամկետ է ունեցել տասը տարի: Հաջորդ գործոնը եղել է ատոմակայանի հետ կապված որոշակի անվտանգության ծախսերի ավելացումը: ՙԲարձրավոլտ էլեկտրական ցանցերում՚ եւս կան որոշակի խնդիրներ. կրկին ներգրավված վարկեր ունենք ցանցի վերազինման համար: Եվ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամենակարեւոր գործոններից մեկը բաշխիչ ցանցերն են, որտեղ տասնվեց միլիարդ դրամի խնդիր էր առաջացել` սակագնով նախատեսված եւ փաստացի էլեկտրաէներգիայի գնման սակագների տարբերության հետեւանքով: Այսինքնª ընկերության գործունեության հետ դա որեւիցե առնչություն չունի, սակագնի հաշվարկում մենք նախատեսել ենք մի թիվ, սակայն որոշակի փաստացի իրողություններ են եղել, արդյունքումª գնման գինը ավելի բարձր է ստացվել, եւ այդտեղից հենց ձեւավորվել է այդ վնասը: Ես ուզում եմ դա շեշտադրված ասել, որովհետեւ շատ են շահարկում այն փաստը, որ ՙԲաշխիչ ցանցերը՚ մեծ պարգեւատրումներ է տալիս աշխատակիցներին: Թանկացումն առհասարակ մենեջմենթի հետ կապ չունի:
Լավ, բայց այդ դեպքում, պարոն Բիբինն ինչո±ւ է սակագինը բարձրացնելու որոշումը ստանալուն պես խոսում իր աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու ծրագրերից: Էլ չասած, որ վերջին ժամանակներս քիչ չեն խոսակցությունները, թե ցանցերը կանգնել են սնանկացման շեմին: Սնանկացող ընկերությունն է±լ կխոսի 4 միլիոնանոց աշխատավարձերը մի քիչ էլ ՙչաղացնելուց՚: Սակայն մեր զրուցակիցն այնքան էլ համամիտ չէ, թե ՀԷՑ-ը կանգնած է սնանկացման եզրին.
- Սնանկացման եզրին կարող է մի քիչ չափազանցված հնչել, բայց շատ ծանր ֆինանսական իրավիճակում է ՀԷՑ-ը: Հենց միայն այն պատճառով, որ իրենք ավելի շատ գումար են վճարել կայաններին, քան նախատեսված է եղել: Եվ այս մեր քայլը ուղղված է տասնվեց միլիարդի մեկ երրորդ մասի լուծմանը:
Վարչության պետը, այս թանկացմամբ հանդերձ էլ, վիճակը ներկայացնում է անորոշ.
- Առնվազն մեկ տարի կգործեն այս գները, բայց հստակ ոչ ոք չի կարող նշել` հետագայում կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը, թե` ոչ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում