ՙԴանակախաղի՚ սիրահար Կարինեն ձերբակալվել էր սպանություն կատարելուց հետո ընդամենը երկու ժամ անց: Հունիսի 30-ին, ժամը 00:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունի բաժինը տեղեկացել էր. ՙԿրծքավանդակի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն՚ ախտորոշմամբ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության էր տեղափոխել ոմն Կարո:
Մեկնած օպերատիվ խմբին տուժողն ի վիճակի չէր եղել հաղորդում տալ: Սակայն նույն գիշերվա ժամը 2-ին, ոստիկանության ծառայողները դեպքի վայր հանդիսացող բնակարանից բերման էին ենթարկել 1972 թ. ծնված Կարինեին, ով խոստովանել էր, հունիսի 30-ին, ժամը 00:15-ի սահմաններում ինը վիճել էր իր ծանոթ Կարոյի հետ եւ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել նրա կրծքավանդակին: Նույն օրը, ժամը 03:50-ին, վերակենդանացման բաժանմունքում Կարոն մահացել էր: Իսկ թե ինչպիսի ՙծանոթներ՚ էին հանցագործն ու զոհը, կարելի դատել հետեւյալից. ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ` Կարոյի անձը պարզելու ուղղությամբ: Կարինեն ձերբակալված է:
ՇՆԵՐԸ ԿԱՆԽԵԼ ԷԻՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ֆրունզեի փողոցում գտնվող ավագ դպրոցի տարածք է ներխուժել մի տղամարդ եւ փորձել գողություն կատարել: Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1965 թ. ծնված Մարատ Մ.-ին: Նա խոստովանել էր, որ դպրոցի պարսպի վրայից մուտք գործելով` փորձել էր էլեկտրական ենթակայանից պղնձյա մալուխներ գողանալ, սակայն տարածքում բաց թողնված շների պատճառով գողությունն ավարտին չէր հասցրել: