ՙՊԱՇՏՊԱՆԵՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՊՈՌՆՈՀԻՎԱՆԴՆԵՐԻՑ
Արխիվ 12-16ՊԱՇՏՊԱՆԵՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
ՎԻՐՏՈՒԱԼ ՊՈՌՆՈՀԻՎԱՆԴՆԵՐԻՑ
Նորվեգիայի եւ Գերմանիայի տարրական դասարաններում մանկիկներին բացատրում են, որ հոմոսեքսուալ կապը բնական երեւույթ է, Հեսսեն քաղաքում բացվել են բորդելներ, որտեղ մարմնավաճառները... անասուններն են, Նիդերլանդները գրանցել է կուսակցություն, որը քարոզում է մանկական սեքսը, եվրոպական խոշոր քաղաքներում պաշտոնական փաստաթղթերից վերացնում են ՙմայր՚ եւ ՙհայր՚ բառերը...
Իսկ Հայաստանում...
Ժորաª 11 տարեկան, Հայկª 8 տարեկան, Կարոª 12 տարեկան...
Այս երեխաները դարձել էին ՙՕրգանական շիզոտիպային խանգարում, իրավիճակով պայմանավորված դեպրեսիվ հակազդում՚ ախտորոշմամբ հոգեկան հիվանդª 25-ամյա Միքայել Ամատունու վիրտուալ աշխարհի իրական զոհերը:
Հանցագործը կպատժվի, իսկ մեղավորներս...
ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԵԽԱՆ ՓՐԿՎԵԼ ԷՐ
2013 թվականի ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել էր քրեական գործ, հավանաբար, մի ծնողի ահազանգի հիման վրա: Այդ ծնողը վերը նշված երեխաներից մեկի հայրն է: Մինչեւ իրավապահներին դիմելը, տղամարդը փորձել էր ինքնուրույն պարզել հանցագործին եւ հավաքել ապացույցներ: Հանցագործին հայտնաբերելը նրան չէր հաջողվել, սակայն նրան բացահայտող հետքերն ու հանցավոր գործողությունները հաստատող ապացույցներ ձեռք բերել նա կարողացել էր: Քիչ հետո ընթերցողը կհասկանա, թե ինչպիսի սարսափ պետք է զգար ծնողը այն մտածմունքներից, որ համակարգչի մոտ այդ ժամանակ նստած լիներ իր բալիկը...
Հոր ցուցմունքը. ՙՄի երեկո Հայկը ինձ կանչեց համակարգչի մոտ: ՙՕdnoklassniki.ru՚ սոցիալական կայքում մի անծանոթ անձ այցելել էր Հայկի կայքէջ եւ ընկերանալու առաջարկ ուղարկել: Այդ այցելուի պայմանական անունն էր...՚:
Ես` նյութի հեղինակս, ինձ թույլ չեմ տա վերարտադրել պայմանական այդ անունը. ակնարկեմ միայն, որ դրանով հոգեկան հիվանդը տեղեկացնում էր, որ ինքը զբաղվում է ՙֆրանսիական սերով՚` 12-14 տարեկան տղա-երեխաների հետ: Այդ այցելուի ՙստատուսն՚ էլ ոչ մի կասկած չէր թողնում նրա նկատառումների վերաբերյալ. ՙerexeqi porno uzoxner paumanov՚: ՙՀետախուզական՚ նպատակով երեխայի հայրը չէր բացահայտվել, եւ այցելուն համոզված մնալով, թե շփվում է երեխայի հետ, որոշ ժամանակ անց սկսել էր սեռական բնույթի հարցեր տալ եւ առաջարկել էր դիտել մի տեսահոլովակ, որում անչափահասը օնանիզմով էր զբաղվում...
Քրեական գործը հարուցվել էրª ՙԱնհայտ անձի կողմից համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու եւ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի դեպքի առթիվ: ՀՀ քրեական օրենսգրքի 34-142-րդ (անառակաբարո գործողությունների փորձ) հոդվածի 1-ին մաս եւ 263-րդ (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը) հոդվածի 2-րդ մաս:
ՙՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐ՚ ՓԱՍՏԱԲԱՆԸ
Ամբուլատոր դատահոգեբուժական եւ սեքսոլոգիական հանձնաժողովային փորձաքննությունը եզրակացրել էր. ՙՄիքայել Յուրիի Ամատունին տառապում է ՙՕրգանական շիզոտիպային խանգարում, իրավիճակով պայմանավորված դեպրեսիվ հակազդում՚ հոգեկան հիվանդությամբ... Նա իր համար ստեղծել է վիրտուալ աշխարհ` սոցիալական ցանցում շփումները գերադասելով իրական մարդկային շփումներից: Այս ամենը բնորոշ են անձի շիզոտիպային խանգարմանը եւ հաճախ ուղեկցվում են սեքսուալ բովանդակության կպչուն մտքերով կամ ֆիքսվածությամբ... Միքայել Յուրիի Ամատունուն` իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ հարկ է ճանաչել սահմանափակ մեղսունակ՚:
Այստեղ ամեն ինչ պարզ է: Պարզ է նաեւ մեղադրյալի պաշտպանի միջնորդությունըª իր պաշտպանյալի երեխա-զոհերինª Հայկին, Ժորային եւ Կարոյին հոգեբուժական եւ հոգեբանական համալիր փորձաքննության ենթարկելու մասին: Փաստաբանը համարում էր, որ վնաս չէր լինի պարզել, թե. ՙՄ. Ամատունուն մեղսագրվող արարքները` բացասական առումով, ինչ ազդեցություն են թողել վերջիններիս վրա եւ ինչ հետեւանքների ձեւով անհիմն է՚: Իմ համոզմամբ, սա այն դեպքն է, երբ դատարանը հիմնավոր մերժել էրª երեխաներին կտտանքների ենթարկելու վերաբերյալ այդ միջնորդությունը: Դատարանը հանգել էր այն համոզմունքին, որª ՙՆման փորձաքննության անցկացման դեպքում երեխաներին անկասկած պետք է հարցեր տրվեն տեղի ունեցածի մասին, ինչը կարող է էլ ավելի բացասական ազդեցություն ունենալ նրանց հոգեկան առողջության վրա՚:
ՙՀՈԳԵԿԱՆԻ՚ ԶԻՆԱԹԱՓՈՒՄԸ
Մեղադրյալ Մ. Ամատունու համակարգչում հայտնաբերվել էին 250 հատ մանկական պոռնոգրական տեսահոլովակներ...
Քանի երեխա է օգտվել այդ պոռնոգրադարանից:
Միայն երեքը:
Դատավճիռը համոզում էª երեքն էին: Թեեւ ավելի կարեւորն այն է, որ այդ ցուցակը այլեւս չավելանա անգամ մեկով:
Առաջին ատյանի դատարանը Միքայել Ամատունուն դատապարտել էր 4 տարվա ազատազրկման: ª
Ինչ կորոշի վերադաս դատարանը` էական չէ: Շատ ավելի կարեւոր է, թե ինչ եզրակացություններ կանեն անչափահաս երեխաների մայրերն ու հայրերը, որոնց զավակները ժամերով սոցիալական կայքերում են, այսինքնª նման ամատուների գրոհների կիզակետում:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

