ՙՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԵԼԻ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ՚

Արխիվ 12-16

ՙՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԵԼԻ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ՚

Այն, որ ուկրաինական հակամարտությունը կարող է իր էական ազդեցությունն ունենալ նաեւ մեր տարածաշրջանի վրա, կախված այն բանից, թե այդ երկրում ռուս-ամերիկյան բախումներն ինչ իրողություններ կձեւավորեն, հայտնի ճշմարտություն է: Այս տեսակետի շուրջ, նաեւ որպես նաեւ ռազմական մասնագետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հետեւյալ կարծիքին է:
- Ուկրաինան մտել է մի փուլ, որտեղ ի նպաստ իրեն` քաղաքական, տնտեսական լուծումներ չունի: Պատերազմը շարունակվելու է, եւ, կարծում եմ, Եվրաասոցացման պայմանագրի ստորագրումը ոչ միայն որեւէ բան չի տա այդ երկրին, այլեւ կառաջացնի նոր լրջագույն կորուստներ` ռազմականի հետ նաեւ սոցիալական պայթյունի տեսքով:
Ինչ վերաբերում է քաղաքացիական պատերազմին, ապա ակնհայտ է, որ մի քանի ամիս է` ուկրաինական բանակը չի կարողանում գրավել մեկ փոքր քաղաք` Սլավյանսկը: Հաջողության համար պետք է բանակը կայացնել, բայց դա էլ ժամանակ եւ լուրջ միջոցներ է պահանջում, ինչը Կիեւը պարզապես չունի: Փոխարենը տեսանելի է, որ աստիճանաբար կայանում են Դոնբասի ռազմական հնարավորությունները, ինչը հուշում է, որ առաջիկայում այս հակամարտությունն ավելի մասշտաբային է դառնալու: Ավելի կոնկրետ` մեծ է հավանականությունը, որ արեւելյան մյուս շրջանները, տեսնելով Դոնբասի հաջողությունները, կմիանան նրան: Այսպիսով` սխալ քաղաքականության արդյունքում Ուկրաինան հայտնվել է մասնատման եզրին եւ նույնիսկ արդեն իսկ մասնատվել է, հաշվի առնելով Ղրիմի կորուստը: Երկիրը խոր եւ ծավալվելու ենթակա քաղաքացիական պատերազմի մեջ է, տնտեսությունը հայտնվել է կոլապսի առաջ: Եվ այդ ամենից, ի դեպ, մենք խուսափեցինք անցած տարվա սեպտեմբերի 3-ի շնորհիվ:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում