Ժողովուրդը ճիշտ է ասում, որ լպիրշությունը երկրորդ երջանկությունն է:
Արխիվ 12-16
Ժողովուրդը ճիշտ է ասում, որ լպիրշությունը երկրորդ երջանկությունն է: Դա միանգամայն ճշգրտորեն վերաբերում է ամերիկյան դեսպան ՋՈՆ ՀԵՖԵՐՆԻՆ: Այն բանից հետո, որ ԱՄՆ փոխնախագահ Բայդենը համասեռամոլների ՙիրավունքները՚ հռչակեց ավելի կարեւոր ՙարժեք՚, քան դարավոր ազգային եւ ընտանեկան ավանդույթները, ՙՖեյսբուքի՚ հայկական հատվածում վրդովմունքի իրական պայթյուն է եղել, երբ հրապարակվել է լուսանկար, թե ինչպես է դեսպանը հանդիսավորապես պատվոգիր հանձնում համասեռամոլության ամենաբացահայտ քարոզիչ, շոու-բիզնեսում աստիճանաբար ներգրավվող եւ որոշ հեռուստանախագծերում պարբերաբար երեւացող տխրահռչակ Սեւակ Կիրակոսյանին: Հիշեցնենք` դա այն կերպարանքներից մեկն է, որ անցյալ տարի ՀԱԿ-ի դեկտեմբերյան երթի ժամանակ փողոց էր ելել ծիածանագույն դրոշով:
Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է արձանագրել, որ ինչքան քիչ լինեն հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, այնքան լավ մեր երկրի համար: Ինչ եք կարծում, Վլադիմիր Պուտինը ազդեցիկ եւ հզոր գործիչ է: Թան էլ չէ, բրդած մածուն. զորօրինակ պարզվում է, որ հայտնի ՙկույսակցապետուհի՚ ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԸ լրիվ արհամարհած ունի Պուտինին եւ ՌԴ նախագահին: Իր գրած նամակից հետո չի էլ բարեհաճում ստուգել էլփոստը` տեսնելու` կա արդյո±ք պատասխան, թե` ոչ. ՙԵս մեյլս չեմ ստուգել, բայց Լավրովի այցը, դիվանագիտական շփումների այս վերջին պատասխանները հուշում են, որ նամակս եւ բովանդակությունը տեղ են հասել... Ես մեյլս կստուգեմ, կտեսնեմ, փաստացի պատասխան կա, թե` ոչ՚: Դե ինչ, երեւի թե, ամերիկացներն ու Կիեւում իշխանությունը զավթած մայդանչիները դեռ չգիտեն, որ Անի Զախարյանը շատ ուժեղ է եւ ՙծալած ունի՚ Պուտինին: Այլապես, նրան վաղուց կտանեին Կիեւ ու լուծում կտային ՙգրողը տարած մոսկալների՚ ահավոր գլխացավանքին:
Մազալու մարդ է Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ կադրերից մեկը` ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ, որը հայտարարեց. ՙԲոլոր ուժերը, անկախ իրենց ունեցած անցյալից, անկախ նախկինում իրենց ունեցած վերաբերմունքից, պետք է կոնսոլիդացվեն կոնկրետ խնդրի շուրջ` ընդդիմադիր ներկա իշխանություններին՚: Դե ինչ, թերեւս Իսագուլյանի շուրթերով հնչեցվում է Քոչարյանի բաղձանքը` դառնալ ընդդիմության միացյալ առաջնորդ: Բայց հետաքրքիր է, ինչպես պետք է Քոչարյանի հետ համախմբվի, ասենք, նախկին գլխավոր բանտապետ Մուշեղ Սաղաթելյանը, ով 1999-ի վերջում բավականին շատերի ներկայությամբ այն ժամանակվա նախագահին տվել էր հայհոյախառն պատասխան ու դրա համար արժանացել բանտային ժամկետի: Կամ ինչպես պետք է Քոչարյանի հետ համախմբվի, ասենք, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով վերջերս նրան հրապարակավ ՙպատվեց՚ ՙգող՚ եւ ՙանբարոյական՚ մակդիրներով: Չէ, երեւում է, պարոն Իսագուլյանը չափազանց լավատես է:
Սակայն լավատեսության առումով Իսագուլյանին զգալիորեն գերազանցել է երիտասարդ գլխավոր դատախազ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ. ՙՈրեւէ արդար, անմեղ մարդ չի կարող պատասխանատվության ենթարկվել, եւ երկրորդ` բոլոր մեղավոր անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության եւ պատժի` իրենց կատարած արարքի չափով՚: Անշուշտ, լավ կլիներ, որ այդ խոսքն իրականություն լիներ, բայց, հարգելի ընթերցող, դու հավատո±ւմ ես հեքիաթների: Իսկ երեխանե±րդ: Պարզվում է, զարմանալիորեն, մեր գլխավոր դատախազն է հավատում հեքիաթների, հետեւաբար` հեքիաթների չհավատացող մանուկներին կարելի է նրա մոտ պրակտիկայի ուղարկել:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

