ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Արխիվ 12-16Ըստ վստահելի աղբյուրի` Արեւմուտքը 2018-ի նախագահական ընտրությունների համար նախապատրաստում է 2 թեկնածուներին` Նիկոլ Փաշինյանին եւ Զարուհի Փոստանջյանին:
Թեեւ Ռոբերտ Քոչարյանը, ընդհանուր առմամբ, ընդունելի է համարվում ԱՄՆ-ի եւ ստվերային տարատեսակ կառույցների համար, սակայն ամերիկացիների աչքերում նա ունի այնպիսի թերություններ, ինչպիսիք են կառավարման 10 տարվա փորձը, որոշակի սերտ կապերը ռուսական պետական-քաղաքական էլիտայի հետ, ինչպես նաեւ սերտագույն առնչությունները Արցախյան պատերազմին: Ըստ մեր աղբյուրի` Արեւմուտքի համար առավել նախընտրելի են այն թեկնածուները, որոնցից ինքնուրույնության որեւէ դրսեւորում ակնկալելը զրոյական հավանականություն ունի, եւ որոնք կլինեն բացարձակ խամաճիկ եւ կամակատար:

