ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԷՐ ԳՆԱՑԵԼ
Արխիվ 12-16ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԷՐ ԳՆԱՑԵԼ
Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, ըստ որի` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել եւ առավոտյան ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց` վիրահատության: Սակայն, ինչպես ՙԻրավունքի՚ աղբյուրներն են տեղեկացնում, իրականում. ՙՍուրիկ Խաչատրյանը իսկապես առավոտյան գնացել է հիվանդանոց, բայց ոչ թե որեւէ լուրջ խնդիր է ունեցել, պարզապես, հերթական ստուգման է գնացել եւ վերադարձել տուն: Այնպես որ, ոչ այս պահին, ոչ էլ մինչ այդ, Սուրիկ Խաչատրյանը որեւէ լուրջ առողջական խնդիր չունի, գտնվում է առողջական նորմալ վիճակում, իրեն շատ լավ է զգում՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

