ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞Ր ԻՋԵՎԱՆՅԱՆ «ԵՐԿՆԱԳՈՒՅՆ» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞Ր ԻՋԵՎԱՆՅԱՆ «ԵՐԿՆԱԳՈՒՅՆ» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Ինչպես արդեն նշել էր «Իրավունքը», դեռեւս նախորդ տարի «Իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության համար» ծրագրի շրջանակներում «Նոր սերունդ» ՀԿ-ն հերթական հանդիպում քննարկումն էր կազմակերպել Տավուշի մարզի Իջեւան քաղաքում:
Այդ հանդիպումը արտառոց էր նրանով, որ համասեռամոլապաշտպան հանդիպմանը աջակցում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Իջեւանի գրասենյակը, որտեղ եւ տեղի է ունեցել վերոնշյալ խայտառակ հանդիպում-քննարկումը: ՄԻՊ-ի գրասենյակի գործունեությունը, մեղմ ասած, ստվերող այս հանդիպում-քննարկման վերաբերյալ «Իրավունքը» հարցադրումներով դիմել էր ՄԻՊ-ին, որին ի պատասխան` Օմբուդսմենի աշխատակազմի անունից արձագանքեց ՄԻՊ Արագ արձագանքման վարչության պետի տեղակալ ԱՐԱՄ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ:
- Ինչպե՞ս է պատահել, որ օմբուդսմենի գրասենյակը ներգրավվել է մի գործողության մեջ, որը հոմոսեքսուալիզմի լոբբինգով է զբաղված:
- Օմբուդսմենի աշխատակազմի ղեկավար կազմը նշյալ հանդիպման մասին տեղեկացել է «Իրավունք» թերթի երեքշաբթի օրվա Ձեր հոդվածից եւ նշյալ քննարկման մասին չի իրազեկվել ժամանակին:
- Արդյո՞ք հենց այս հանդիպում-քննարկմանն աջակցելու պատճառով չի փակվել ՄԻՊ Իջեւանի մասնաճյուղը:
- Այն ժամանակ դեռեւս ԵԱՀԿ-ի ծրագրով գործող մարզային կառույցները ունեին ավելի լայն հայեցողություն` իրենց համայնքային գործունեության ընթացքում: Նրանք, առանց երեւանյան գլխամասային գրասենյակի հետ համաձայնեցնելու, հաճախ են ներգրավվել տարբեր միջոցառումներում, որոնց ժամանակ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Իջեւանի գրասենյակի փակվելը բացարձակապես որեւէ կապ չունի Ձեր նշած հանգամանքների հետ: Նաեւ ցանկանում ենք հայտնել, որ ներկայումս մարզային գրասենյակները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից եւ ավելի համակարգված են գործակցում գլխամասային գրասենյակի հետ:
Ի դեպ, նշենք, որ մեր իսկ կողմից նշված իջեւանյան հանդիպում-քննարկման նպատակը, ըստ կազմակերպիչների, եղել է մարզի իրավապաշտպան եւ ԼԳԲՏ հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին ներկայացնել «Իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության համար» ծրագիրը, նպատակը եւ սպասվելիք արդյունքները: Այնպես որ, ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրելով այս խնդրին` լիահույս ենք, որ նման անթույլատրելի սպրդումներ այսօր իրեն վերապահված գործառույթներից ելնելով` այլեւս ՄԻՊ-ը թույլ չի տա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում