ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ ԻՋԵՎԱՆՅԱՆ ՙԵՐԿՆԱԳՈՒՅՆ՚ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ
Ինչպես արդեն նշել էր ՙԻրավունքը՚, դեռեւս նախորդ տարի ՙԻրավապաշտպան կազմակերպությունների համագործակցություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության համար՚ ծրագրի շրջանակներում ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ն հերթական հանդիպում քննարկումն էր կազմակերպել Տավուշի մարզի Իջեւան քաղաքում: Այդ հանդիպումը արտառոց էր նրանով, որ համասեռամոլապաշտպան հանդիպմանը աջակցում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Իջեւանի գրասենյակը, որտեղ եւ տեղի է ունեցել վերոնշյալ խայտառակ հանդիպում-քննարկումը: ՄԻՊ-ի գրասենյակի գործունեությունը, մեղմ ասած, ստվերող այս հանդիպում-քննարկման վերաբերյալ ՙԻրավունքը՚ հարցադրումներով դիմել էր ՄԻՊ-ին, որին ի պատասխան` Օմբուդսմենի աշխատակազմի անունից արձագանքեց ՄԻՊ Արագ արձագանքման վարչության պետի տեղակալ ԱՐԱՄ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ:
- Ինչպես է պատահել, որ օմբուդսմենի գրասենյակը ներգրավվել է մի գործողության մեջ, որը հոմոսեքսուալիզմի լոբբինգով է զբաղված: - Օմբուդսմենի աշխատակազմի ղեկավար կազմը նշյալ հանդիպման մասին տեղեկացել է ՙԻրավունք՚ թերթի երեքշաբթի օրվա Ձեր հոդվածից եւ նշյալ քննարկման մասին չի իրազեկվել ժամանակին: - Արդյո±ք հենց այս հանդիպում-քննարկմանն աջակցելու պատճառով չի փակվել ՄԻՊ Իջեւանի մասնաճյուղը: - Այն ժամանակ դեռեւս ԵԱՀԿ-ի ծրագրով գործող մարզային կառույցները ունեին ավելի լայն հայեցողություն` իրենց համայնքային գործունեության ընթացքում: Նրանք, առանց երեւանյան գլխամասային գրասենյակի հետ համաձայնեցնելու, հաճախ են ներգրավվել տարբեր միջոցառումներում, որոնց ժամանակ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Իջեւանի գրասենյակի փակվելը բացարձակապես որեւէ կապ չունի Ձեր նշած հանգամանքների հետ: Նաեւ ցանկանում ենք հայտնել, որ ներկայումս մարզային գրասենյակները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից եւ ավելի համակարգված են գործակցում գլխամասային գրասենյակի հետ: Ի դեպ, նշենք, որ մեր իսկ կողմից նշված իջեւանյան հանդիպում-քննարկման նպատակը, ըստ կազմակերպիչների, եղել է մարզի իրավապաշտպան եւ ԼԳԲՏ հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին ներկայացնել ՙԻրավապաշտպան կազմակերպությունների համագործակցություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության համար՚ ծրագիրը, նպատակը եւ սպասվելիք արդյունքները՚: Այնպես որ, ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրելով այս խնդրին` լիահույս ենք, որ նման անթույլատրելի սպրդումներ այսօր իրեն վերապահված գործառույթներից ելնելով` այլեւս ՄԻՊ-ը թույլ չի տա: