ՙՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵՎ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՙՇԱՏ ԼԱՎ՚ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ
Արխիվ 12-16ՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵՎ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ՙՇԱՏ ԼԱՎ՚ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ
Ինչպես հայտնի է ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՚ ՓԲԸ-ի հունիսի 24-ին կայացած բաժնետերերի տարեկան ժողովում ընկերության գլխավոր տնօրեն է ընտրվել ավստրալացի Նիլ Ստիվենսոնը: Ընկերության երկարամյա եւ արդեն նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը նշանակվել է ԶՊՄԿ տնօրենների խորհրդի նախագահ: Խոսքը հայաստանյան առաջատար ձեռնարկություններից մեկի մասին է, ուստիեւ, նոր տնօրենի նշանակման եւ մի շարք այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել ՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
-Կոմբինատի աշխատակիցներին արդեն ներկայկացրել եք նոր տնօրենին, ինչպես եք գնահատում նոր տնօրենի փորձառությունը` հանքարդյունաբերության ոլորտում եւ առհասարակ:
- Շատ լավ տնօրեն է, բազմակողմանի զարգացած, աշխարհի բազմաթիվ ձեռնարկություններում աշխատած, հարուստ փորձ ունեցող, շատ գրագետ, լավ տնօրեն է:
Ասեմ, նաեւ, որ մենք շատ լավ ընկերներ ենք:
- Այսինքն` Ձեզ արժանի փոխարինո±ղ է:
- Այո, մի բան էլ ավելին, ինձանից մի բան էլ ավելի լավ ինքը կանի:
- Դեռ ամիսներ առաջ խոսակցություններ կային, որ կոմբինատի բաժնետերերը դժգոհ էին Ձեր աշխատանքից, եւ դրանով է պայմանավորված տնօրենի փոփոխությունը: Որքանո±վ է դա այդպես:
- Նման բան չկա, բաժնետերերն ինձ առաջ են քաշել: Չուզենալով, դժգոհ լինելով` կարծում եք, մի աստիճա±ն էլ կբարձրացնեին` դարձնելով կոմբինատի խորհրդի նախագահ:
- Նոր տնօրենի նշանակումից հետո, որեւէ էական փոփոխություններ սպասվո±ւմ են:
- Փոփոխություններ լինելու են, անընդհատ շարժ է լինելու, մեռած կյանքը ում է պետք:
- Դեպի դրականը, թե...
- Կարող է մեկը վատ լինի, տասըª լավ, տասը վատ, մեկըª լավ: Այնպես որ, փոփոխություններ անընդհատ լինելու են:
- Իսկ Ձեր մասնակցությունը փոփոխություններին...
- Հավատացեք, որ իմ մասնակցությունը շատ խիստ կարեւորվում է հիմա, քան նախկինում:
- Վերջերս Գորիսում կայացած քաղաքապետի ընտրությունների հետ կապված, մամուլում բազմապիսի կարծիքներ հնչեցին: Որպես սյունեցի` կցանկանայինք նաեւ Ձեր կարծիք լսել:
- Գորիսում շատ արժանի քաղաքապետ է ընտրվել, ես ճանաչում եմ այդ տղային, շատ խելացի, հայրենասեր տղա է: Հաշվի առնելով այն, որ իրեն անձամբ ճանաչում եմ, ուղղակի վստահ եմ, որ ինքը շատ լավ պետք է աշխատի:
- Նշում էին, որ Ադունցի ընտրվելուն նպաստեց այն, որ իրեն սատարում էր հենց Սուրիկ Խաչատրյանը:
- Դա էլ կա, ինչու` ոչ, հետո էսօր ով ինչ ուզում է, ասում է: Մի բան հստակ է. գորիսեցիները իրեն ընտրել են եւ չեն սխալվել, որովհետեւ վստահ են, որ լավ կաշխատի:
- Պարբերաբար հնչում են խոսակցություններ այն մասին, որ Ձեր եւ Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները լարված են: Որքանո±վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:
-Ղալաթ են անում ասողները, ամեն մարդ կարա մի բան խոսի:
- Այսինքն, նորմալ հարաբերությունների մեջ եք:
- Ոչ, թե նորմալ, այլ` շատ լավ:
- Եվ վերջում, հաշվի առնելով այն փաստը, որ բավականին փորձառու տնտեսագետ եք, ըստ Ձեզ, որքանով է հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը:
- Դա մանրակրկիտ, խիստ ուսումնասիրության կարիք ունի, այդ իսկ պատճառով զերծ կմնամ այս պահի դրությամբ որեւէ գնահատական տալուց, բայց, ինչ խոսք, ցանկացած թանկացում լավ չէ ժողովրդի համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.- Չնայած պարոն Հակոբյանը համոզում է, թե իրեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մի բան էլ առաջ են քաշել, սակայն ակնհայտ է, որ հայաստանյան այս առանցքային ձեռնարկության կառավարումն ինչ-որ անհայտ ավստրալացու հանձնելն առնվազն տարօրինակ է թվում: Ավելինª կան խոսակցություններ, որ նոր ղեկավարը միայն շիրմա է լինելու, եւ փաստացի ղեկավարումը բոլորովին այլ անձինք են իրականացնելու: Ըստ այդմ էլ, որ փոխվելու է նաեւ ողջ ղեկավար կազմը, այսինքնª Մ. Հակոբյանի թիմը: Իսկ պարոն Հակոբյանին պաշտոն տալը, ըստ նույն խոսակցությունների, կոմպրոմիսի նման մի բան է, որը առաջ է եկել միայն վերջին պահին, քանի որ հակառակ դեպքում` նրա պաշտոնանկության ՙօպերացիան՚ կարող էր եւ ձախողվել: Մի խոսքով, այս ամենի տակ դեռ շատ հետաքրքիր անցուդարձեր են զգացվում, որոնց մասին, հույս ունենք, առաջիկայում պարզաբանումներ կստանանք:

