ՙՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԱԴԵԿՎԱՏ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՚

Արխիվ 12-16

ՙՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
ԱԴԵԿՎԱՏ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՚


Այն, որ ՙԺառանգության՚ կարկառուն ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հատուկ ծրագրով ու ՙականապատված՚ է վերադարձել Հայաստան, ենթադրելի է: Եվ կան խոսակցություններ, որ նրա առաջնային ծրագրերից է պայթյուն իրականացնել երկրում, դրան զուգահեռ էլ քանդել քառյակ կոչված միությունը, որին նա աչքով-աչք չունի տեսնելու: Ու կարծես տիկինը իր նշանակետի տակ առաջին հերթին առել է ԲՀԿ-ին` նշելով, թե այդ կուսակցությունը ստեղծել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ԲՀԿ-ի աչքից ու ականջից հեռու, բայց դե, ամերիկաներում հատուկ դասընթացների հաճախած տիկինը մի բան գիտի, որ այդպես է ասում:
Այնուամենայնիվ, հարց ուղղեցինք ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ, թե արդյոք կիսում են փառապանծ տիկնոջ մտքի գոհարները, որին ի պատասխան. ՙԶարմանում եմ, որ նպատակահարմար եք գտնում ինձ նման հարց տալու: Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին, ապա նրանից ժամանակ կպահանջվի Միացյալ Նահանգներից ՙհետ վերադառնալու՚ համար, ինչպես նաեւ իրականությունն ընդունելու համար եւս ժամանակ կպահանջվի: Հուսամ, որ իրականությունը տիկին Փոստանջյանը ադեկվատ կյուրացնի: Ինչ վերաբերում է ՙԲարգավաճ Հայաստանին՚, ապա բոլորին հայտնի է, որ մեր կուսակցությունը ստեղծվել է հարյուր հազարավոր մարդկանց կողմից, եւ դրան ավելացնելու բան չունեմ՚:
Իսկ արդեն ստվերում հայտնված ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը վերջերս է գլխի ընկել, որ քառյակի կողմից առաջարկած 12 կետերի մեջ բացակայում է իշխանափոխության հարցը եւ հասկանալուց անմիջապես հետո բարձրաձայնել Է այդ մասին: Եթե հանկարծ սխալը փորձեն ուղղել եւ ինչ-ինչ ճնշումներով կամ քայլերով ԲՀԿ-ին դիմեն այդ հարցով, կմիանա±ք, թե` ոչ, Տ. Ուրիխանյանն ասաց. ՙՔառյակի մասին իրավասություն կունենամ խոսել ինչ-որ բան, երբ քառյակը միասնաբար որոշում կկայացնի: Յուրաքանչյուր կուսակցությունից պարբերաբար լիազորվում են ներկայացուցիչներ, ովքեր մասնակցում են քառյակի նիստերին: Երբ կլինի հստակ որոշում, այդ ժամանակ դիմեք որոշման մասին հարցով՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում