ՙՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԱԴԵԿՎԱՏ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՚
Այն, որ ՙԺառանգության՚ կարկառուն ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հատուկ ծրագրով ու ՙականապատված՚ է վերադարձել Հայաստան, ենթադրելի է: Եվ կան խոսակցություններ, որ նրա առաջնային ծրագրերից է պայթյուն իրականացնել երկրում, դրան զուգահեռ էլ քանդել քառյակ կոչված միությունը, որին նա աչքով-աչք չունի տեսնելու: Ու կարծես տիկինը իր նշանակետի տակ առաջին հերթին առել է ԲՀԿ-ին` նշելով, թե այդ կուսակցությունը ստեղծել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ԲՀԿ-ի աչքից ու ականջից հեռու, բայց դե, ամերիկաներում հատուկ դասընթացների հաճախած տիկինը մի բան գիտի, որ այդպես է ասում: Այնուամենայնիվ, հարց ուղղեցինք ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ, թե արդյոք կիսում են փառապանծ տիկնոջ մտքի գոհարները, որին ի պատասխան. ՙԶարմանում եմ, որ նպատակահարմար եք գտնում ինձ նման հարց տալու:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին, ապա նրանից ժամանակ կպահանջվի Միացյալ Նահանգներից ՙհետ վերադառնալու՚ համար, ինչպես նաեւ իրականությունն ընդունելու համար եւս ժամանակ կպահանջվի: Հուսամ, որ իրականությունը տիկին Փոստանջյանը ադեկվատ կյուրացնի: Ինչ վերաբերում է ՙԲարգավաճ Հայաստանին՚, ապա բոլորին հայտնի է, որ մեր կուսակցությունը ստեղծվել է հարյուր հազարավոր մարդկանց կողմից, եւ դրան ավելացնելու բան չունեմ՚: Իսկ արդեն ստվերում հայտնված ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը վերջերս է գլխի ընկել, որ քառյակի կողմից առաջարկած 12 կետերի մեջ բացակայում է իշխանափոխության հարցը եւ հասկանալուց անմիջապես հետո բարձրաձայնել Է այդ մասին: Եթե հանկարծ սխալը փորձեն ուղղել եւ ինչ-ինչ ճնշումներով կամ քայլերով ԲՀԿ-ին դիմեն այդ հարցով, կմիանա±ք, թե` ոչ, Տ. Ուրիխանյանն ասաց. ՙՔառյակի մասին իրավասություն կունենամ խոսել ինչ-որ բան, երբ քառյակը միասնաբար որոշում կկայացնի: Յուրաքանչյուր կուսակցությունից պարբերաբար լիազորվում են ներկայացուցիչներ, ովքեր մասնակցում են քառյակի նիստերին: Երբ կլինի հստակ որոշում, այդ ժամանակ դիմեք որոշման մասին հարցով՚: