ՙՕԵԿ-ԻՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ, ՈՐՊԵՍ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ
Արխիվ 12-16ՕԵԿ-ԻՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ, ՈՐՊԵՍ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ
Հունիսի 26-ին ՕԵԿ-ը Վարչական դատարան է ներկայացրել Էլեկտրաէներգիայի եւ գազի գործող սակագինը վերանայելու եւ սպասվելիք թանկացումները չեղյալ համարելու մասին դիմումը: Ի դեպ, նույն պահանջով նաեւ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Սակայն, արի ու տես, որ ՕԵԿ-ական այս սրտացավությունը չի ընդունվում հանրության կողմից: Երեկ, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց մի խումբ ակտիվիստներ ցույց էին կազմակերպել` ընդդեմ սպասվելիք թանկացումների, նրանց միացան ԱԺ ՕԵԿ-ական պատգամավորներ Լեւոն Դոխոլյանն ու Իշխան Խաչատրյանը: Բայց վերջիններիս նկատմամբ ցուցարարներն անվստահություն ցուցաբերեցին: Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված ցուցարարների նման վերաբերմունքը, «Իրավունքը» փորձեց պարզել վերոնշյալ պատգամավորներից, սակայն ե՛ւ Լ.Դոխոլյանը, ե՛ւ Ի. Խաչատրյանը մեր զանգերը թողեցին անպատասխան` հավանաբար խիստ նեղացած ցուցարարների արձագանքից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

