ՙՔԱՌՅԱԿՈՒՄ՚ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ՙՔԱՌՅԱԿՈՒՄ՚ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ
Այսօր տեղի է ունենալու ԱԺ ոչ ընդդիմադիր ՙքառյակի՚ ասուլիսը, որը հիմնականում նվիրված է լինելու էլեկտրաէներգիայի թանկացմանը: Ըստ վստահելի աղբյուրի` սկզբում նախատեսված էր առավել լայն օրակարգով ասուլիս, սակայն ծագել էին բավականին բուռն տարաձայնություններ: Մասնավորապես ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚ առաջարկում էին ասուլիսի թեմա դարձնել նաեւ իշխանափոխությունը, սակայն դրան դեմ են ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Իսկ ԲՀԿ-ի եւ ՙԺառանգության՚ միջեւ գոյացել է լրացուցիչ սառնություն Զարուհի Փոստանջյանի հայտարարություններից հետո, երբ վերջինս հրապարակավ ԲՀԿ-ն որակել է Քոչարյանի ստեղծած կուսակցություն: Ճիշտ է, Ռուբիկ Հակոբյանը փորձում է հարթել իրավիճակը, սակայն ԲՀԿ-ականները մատնանշում են, որ ՙԺառանգության՚ վարքագծում Զարուհի Փոստանջյանի դերն ավելի մեծ է, եւ եթե այդպես շարունակվի, ապա հարցականի տակ կարող է դրվել հետագա համագործակցությունը:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

