ԹԻԿՈՒՆՔԻՑ ՀԱՐՎԱԾՈՂՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԹԻԿՈՒՆՔԻՑ ՀԱՐՎԱԾՈՂՆԵՐԸ

Եվ այսպես, մեր երկրի` Եվրասիական միություն մտնելու պայմանագրի տեքստը պաշտոնապես առաքված է Երեւան, ու մնում են ստորագրման եւ վավերացման` զուտ ներպետական ընթացակարգերը: Նաեւ Ռուսաստանի նախագահը հուլիսի առաջին օրը հույս հայտնեց, որ Հայաստանը հնարավորինս արագ կմտնի Եվրասիական միություն: Դրանով պատասխան տրվեց տեղեկատվական-քարոզչական ճղճղան աղմուկին, առ այն, իբր առկա են անհաղթահարելի խոչընդոտներ` մեր երկրի եվրասիական ինտեգրման ճանապարհին, եւ, անգամ, իբր ռուսները չեն ուզում մեր երկրին այդտեղ ընդունել: Այդ ուղղությամբ ահագին աշխատանք ծավալեցին ե°ւ տեղական, ե°ւ ռուսական 5-րդ եւ 6-րդ շարասյուները:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՈՐ ԱԼԻՔԸ

Բնականաբար, ընթերցողը կհարցնի, թե ինչ բան է 6-րդ շարասյունը: Այդ տերմինը վերջերս շրջանառության մեջ են դրել ռուսական հայրենասիրական շրջանակները, ու դրա տակ հասկացվում են այն ուժերն ու կադրերը` ֆինանսատնտեսական, չինովնիկական, փորձագիտական եւ լրատվական ոլորտներից, ովքեր մշտապես թեեւ ձեւանում են, որ հանդես են գալիս պետականամետ, ազգային-պահպանողական դիրքերից, սակայն իրականում զգուշորեն, լավ հաշվարկված եւ ծպտված աշխատում են պետականության դեմ, նաեւ խնամքով նախապատրաստում են պետականության տակ դրված ականներ: 5-րդ շարասյուներից նրանք տարբերվում են նրանով, որ բացահայտորեն հանդես չեն գալիս հակապետական դիրքերից, պարզապես պետականամետ հռետորաբանության ներքո քողարկում են հենց հակապետական գործունեությունը: Բնականաբար, նրանք առավել վտանգավոր են, քանզի հաճախ պետական իշխանության վերնախավի կողմից ընկալավում են որպես յուրային, անգամ` հավատարիմ ուժեր եւ կադրեր:
Անշուշտ, 6-րդ շարասյուներ առկա են եւ մեր երկրում: Առկա են բոլոր դաշտերում, այլապես անհնար կլիներ հետեւյալ պարադոքսը` գրեթե ամբողջ լրատվական դաշտը, այդ թվում նաեւ իբր 100 տոկոսով իշխանության կողմից վերահսկվող հեռուստաեթերը լեցուն են եվրասիական ինտեգրման դեմ կատաղի քարոզչությամբ: Ու դա հատկապես ուժեղացել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում:
Ու նաեւ ռուսական դաշտում են նրանք առկա: Հակահայկական խաղերով եւ ինտրիգներով աչքի ընկած մի շարք կադրեր նոր չէ, որ հայտնի են մեր երկրում: Ծպտյալ մահմեդական Մաքսիմ Շեւչենկոյի մութ ծալքերին հայ ընթերցողը վաղուց է ծանոթ:
Ծանոթ է նաեւ հայտնի սադրիչ Մոդեստ Կոլերովի գործունեությանը, այդ թվում եւ` մի շարք նրա ծածկանուններին, որոնցով տարիներ շարունակ զբաղվել է Ադրբեջանի շահերի տեղեկատվական սպասարկմամբ եւ հայկական շահերը վնասելով: Բայց նոր անուններ էլ են ի հայտ գալիս: Այսպես, ռուսական առաջատար լրատվական ռեսուրսներում հայտնվել է նոր սյունակագիր` քաղաքագետ Յուրի Գորոդնենկո: Նա անչափ ուռճացնում է մեր ՙնարնջագույն՚ ընդդիմադիրների` հեղաշրջում իրականացնելու կարողությունը, անգամ հրապարակում է այնպիսի մառազմ, իբր ԱՄՆ-ի ձեռքում որպես հեղաշրջման գործիք կարող են ծառայել Հայաստանում ապրող քրդերը, իսկ Հայաստանի ապագայի գլխավոր թշնամի հռչակում է ՀՀԿ-ի պաշտոնական գաղափարախոսությունը` նժդեհյան ցեղակրոնը, գումարած դրան 1990թ. օգոստոսի 23-ի անկախության մասին հռչակագիրը: Այսինքն` որպես թիրախ ընտրված է ճիշտ ու ճիշտ այն ամենը, ինչը աչքի գրող է ԼՏՊ-ի ու լիբերաստական ամբողջ ոհմակի համար: Հետաքրքիր զուգադիպություն է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մինչեւ 2013-ը Յուրի Գորոդնենկո անուն-ազգանունով ոչ ոք չկար լրատվական ու փորձագիտական դաշտերում, նա ընդամենը ոչնչով աչքի չընկնող իրավաբան էր Կիեւում, իսկ հետո հանկարծ 2013-ին միանգամից դարձավ աղմկալի հրապարակումներ անող քաղաքագետ, միաժամանակ անհետանալով բոլոր սոցիալական ցանցերից:
Ինչեւէ, ռուսական մեդիա եւ փորձագիտական դաշտերում առկա ականների խնդիրների մեջ խորանալը ոչ թե մեր, այլ ավելի շուտ ռուսների գործն է, այդ 6-րդ շարասյան ռուսաստանյան ներկայացուցիչներին հիշատակեցինք պատկերն ամբողջացնելու համար, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես է համաժամանակյա տեղեկատվական-քարոզչական պատերազմ մղվում Հայաստանի եվրասիական ինտեգրումն արգելակելու նպատակով:

ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐ` ՆԵՐՍԻՑ ԵՎ ԴՐՍԻՑ

Երեկ մեր զինված ուժերը հաջողությամբ հետ մղեցին ադրբեջանական հերթական դիվերսիան: Սակայն երկրի ներսում ակտիվացան այլ տեսակի դիվերսանտներ` մեր 5-րդ եւ 6-րդ շարասյուները: Եթե ժամանակին 1 ամսվա ծամոն էր Անաստաս Միկոյանի արձանի հարցը, ապա հետագայում մարշալ Բաբաջանյանի եւ զինագործ Կալաշնիկովի արձանների պարագայում համոզվեցին, որ արձանային թեմաները հակառուսական եւ հակաեվրասիական քարոզչության տեսանկյունից սպառված են: Հիմա ավելի շատ շրջանառում են քաղաքական ֆանտաստիկայի ոլորտից եկող թեզը, իբր թե Ռուսաստանն իրեն պատռում է` Ադրբեջանին Եվրասիական միություն բերելու համար եւ դրա դիմաց վճարելու է Արցախով: Եվ այդ թեման շարունակելու եւ թեժացնելու համար որոշեցին օգտվել այնպիսի հարմար առիթից, ինչպիսիք են Արտաշես Գեղամյանի ելույթները Բաքվում: Թքած ունեցան այն հանգամանքի վրա, որ նա իր ելույթների համար դարձավ ադրբեջանական եւ ուկրաինական ամենասանձարձակ եւ հայհոյալից քարոզչության հարձակման թիրախ, թքած ունեցան, որ, ըստ էության, նա Բաքվում` այսինքն թշնամու որջում, քարոզչական կատաղի կռիվներ է տալիս: Ընդամենը որոշեցին նենգափոխել նրա այն առաջարկությունը, որ ե°ւ Հայաստանը, ե°ւ Ադրբեջանը, ե°ւ  ԼՂՀ-ն մտնեն Եվրասիական միություն, ինչը Բաքվին կօգնի մոռանալ Արցախի պատկանելության մասին ճիշտ այնպես, ինչպես այժմ Եվրոպայում մոռացել են Էլզասի եւ Լոթարինգիայի պատկանելության մասին: Իհարկե, չցանկացան ելույթների տեսագրություններից անել իրական մեջբերումներ` ձեռնտու չէր, այլ ադրբեջանական կայքերից հարմար քարոզչական հատվածներ մեջբերեցին ու սկսեցին անվերջ տիրաժավորել, իբր Գեղամյանն առաջարկել է Արցախը վերադարձնել Ադրբեջանին, միայն թե Ադրբեջանը մտնի Եվրասիական միություն: Պատրաստի քարոզչական թեզն առկա է, ճշմարտությունը ոչ ոքի հետաքրքիր չէ, ու գնաց կատաղի արշավը, ինչպես ԶԼՄ-ներում, այնպես էլ` ՙՖեյսբուքում՚: Պատվիրատուներին, բնականաբար, հետաքրքիր չէ, որ դրանով թիկունքից հարված է հասցվում Բաքվում գտնվող ՀՀ պատվիրակությանը:
Դրան ավելացան նաեւ ակնհայտ դավաճանական հրապարակումներ, մասնավորապես, Լյովիկ Զուրաբյանին պատկանող կայքում փորձ արվեց ամբողջովին արժեզրկել մեր բանակի կողմից Նախիջեւանի սահմանում առավել նպաստավոր դիրքերում ամրանալու գործողությունը, որը ոգեւորիչ էր` անխտիր բոլոր նորմալ հայերի համար: Ահա մի մեջբերում այդ տականքությունից. ՙԱդրբեջանական Day.az-ի եւ Trend-ի փոխանցմամբ`  նույն Վագիֆ Դարգյահլին այժմ էլ հայտարարել է, թե ՙՊատերազմն իր կանոններն ունի, որոնք հայկական կողմը երբեւէ չի պահպանել...Չնայած ադրբեջանական կողմի կատեգորիկ կոչին` միջազգային հումանիտար իրավունքների եւ մարդու միջազգային իրավունքների պաշտպանության առումով, Հայաստանը պատերազմ է մղում խաղաղ քաղաքացիների նկատմամբ` կոպտորեն խախտելով Ժնեւյան կոնվենցիան եւ Մարդու իրավունքների Համաշխարհային դեկլարացիան: Սրանից խուսափելու համար կարեւոր է հայ զինծառայողներին քրեական պատասխանատվության ենթարկել... Սրա հետ կապված` միջազգային կառույցներրը պիտի համապատասխան միջոցներ ձեռք առնեն՚: Լավ, հիմա գոնե հասկանու±մ եք, թե ինչ կրակի հետ եք խաղում: Ճի°շտ է` դուք կարող եք ասել, թե ադրբեջանական կողմը կոնկրետ տեղանուն չի նշել եւ  ՙօդեղեն հայտարարություն է արել՚, բայց դա միայն այն պատճառով, որ Ալիեւին առայժմ նման խոստովանությունը ներքաղաքական առումով ձեռնտու չէ: Այսքանին էլ դու°ք եք սադրել, եւ, վստա°հ եղեք, հարկ եղած դեպքում, ձեր ՙհրապարակային ֆիքստուլությունը՚ ձեզ տեղը տեղին կհիշեցնեն...՚:
Դե, ինչ ասես, ՀԱԿ-ի քարոզչական ռեսուրսը, հավատարիմ մնալով իրենց առաջնորդ ԼՏՊ-ի թուրքապաշտ էությանը, անում են նույն գործը, ինչ ադրբեջանական քարոզչամիջոցները:
Ի դեպ, ՙնարնջագույնները՚ նաեւ բաց չթողեցին հարմար սոցիալական առիթը` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում էլեկտրաէներգիայի սակագնի հարցով որոշում ընդունելը: Եթե նախորդ անգամ ՙքառյակից՚ ցուցարարներին մոտիկ եկող չէր եղել, ապա այժմ այդտեղ լցվել էին ե°ւ Զարուհի Փոստանջյանով, ե°ւ Լյովիկ Զուրաբյանով, ե°ւ Ստյոպիկ Սաֆարյանով, ե°ւ դաշնակներով... Ու ոստիկանության կրկնակի չափանիշներով առաջնորդվելը նորից երեւաց` եթե նախորդ անգամ ցուցարարների հետ շատ բիրտ վարվեցին, քանզի սովորական քաղաքացիներ են, եւ մեջները չկային գրանտածիծական կամ ՙնարնջագույն՚ ծագում ունեցող տիտղոսային ակտիվիստներ, ապա այս անգամ ոստիկանությունը շատ նրբանկատ էր, քանզի ներկա էին նորին մեծություն ՙնարնջագույնները՚, ովքեր վազելու են ՙգործ տալու՚ ամերիկաներում ու եվրոպաներում: Իսկ թե անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից հետո ինչու ընդհանրապես Արեւմուտքի կարծիքը մեր որեւէ պետական կառույցին պետք է հետաքրքրի` լրիվ անհասկանալի է:
Ինչեւէ, տեղեկատվական-քարոզչական դաշտում մշտապես ստեղծվող վիրտուալ պատկերը իրականությունից էապես է տարբերվում, եւ այն ունի այնպիսի բարձր ինտենսիվություն, որ քաղաքականությամբ հետաքրքրվող գրեթե ցանկացածի ուղեղն է լվանում: Բայց, բարեբախտաբար, ժողովրդի մեծ մասը ինտերնետում քաղաքական նյութեր չի որոնում, իսկ հեռուստատեսությամբ ընտրում է այլ, ուղեղի համար նույնպես վնասակար, բայց ապաքաղաքական ՙհոգեւոր սնունդը՚` սերիալները, ցածրաճաշակ երաժշտությունը եւ հիմարագույն շոուները: Դե, բայց ժամանակը կգա այդ դաշտն էլ կդրվի ռեալ եւ խիստ պետական հսկողության տակ, ու հեռուստաաղբի քանակն էլ էապես կպակասի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում