ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ «ԽԵԼՈՔ, ՀԱՄԵՍՏ» ՄԱՍՆԱԿԻՑԸ(տեսանյութ)
Արխիվ 12-16ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ «ԽԵԼՈՔ, ՀԱՄԵՍՏ»
ՄԱՍՆԱԿԻՑԸ. (տեսանյութ)
Պարզվում է հունիսի 2-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության մասնակիցը, ներկա պահին գործով վկա Սարգիս Հովհաննիսյանը, ամենեւին էլ, ինչպես իր մայրն է ներկայացնում այն խելոք, համեստ տղան չէ: Ասվածի մեջ համոզվեցինք տեսնելով համացանցում տեղադրված տեսանյությը, որտեղ, Սարգիսը (նրան ճանաչել են իր մտերիմները), դանակը գոտկատեղին` ոչ ադեկվատ պահվածքով մերկապար է պարում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպք է տեղի ունեցել հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը, ով մեզ հետ զրույցում նշել էր, որ իր ազգականը ոչ մի կապ չունի դանակահարության հետ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Մանրամասները տեսանյութում`

