ՇՏԱՊ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԾԱԽՆԴՐՈՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ
Արխիվ 12-16ՇՏԱՊ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԾԱԽՆԴՐՈՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ
Քիչ առաջ «Մխիթարիչ» բարեգործական ընկերության հիմնադիր, հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ մոտ էին եկել ոստիկանության քննչական վարչությունից ու գրավոր բացատրություն էին պահանջում: Պարզվում է «Եհովայի վկաները», ինչպես վերջին շրջանում շատերի, այնպես էլ Խ. Ստամբոլցյանի դեմ բողոք են ներկայացրել: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշեց պարոն Ստամբոլցյանը. « «Եհովայի վկաները» հատուկ գրականության համար պատվիրված ստենդ են կանգնեցրել քաղաքի տարբեր հատվածներում ու իրենց գրքերն են բաժանում: Ես հունիսի 21-ին անցնում էի եւ տեսա, որ նրանք կանգնած են իրենց ստենդներով: Պահանջեցի, որ հավաքեն ու հեռանան, բայց չլսեցին: Ես էլ, ուղղակի, իրենց սալյակը շուռ տվեցի գետին` ասելով, որ իրավունք չունեք հոգեորսություն անել այստեղ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության «Խղճի ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի հիման վրա, որովհետեւ սա հոգեորսություն է: Սրանք գետնից հավաքեցին, նորից շարեցին իրենց գրքերը, ես արդեն մի քիչ հեռացել էի, բայց տեսա ու նորից եկա` պահանջելով հեռանալ: Բանավեճ սկսվեց, թե դուք ի՞նչ իրավունք ունեք, ո՞վ է ձեզ թույլ տվել, ես էլ ասացի, որ իրենք իրավունք չունեն` ես որպես քրիստոնյա, ՀՀ քաղաքացի իրավունք ունեմ եւ դուք օրենք եք խախտել: Ու արդեն երկրորդ անգամ սայլակը շուռ տվեցի գետին, մի քանի հոգի էլ խառնվեցին: Ես այդ ստենդի մոտ կանգնող տղային ասացի` տղա ջան, երիտասարդ ես, բանակ էլ չես ծառայել, բայց քո ընտանիքի ապահովութունն ու քո հանգիստ կյանքը քո տարիքի տղաներն են ապահովում այսօր սահմանի վրա կանգնած: Եվ իրենց կյանքը վտանգելով` քեզ են պահպանում, իսկ դու եկել ես այսօր այս երկիրը քանդես, որ քո ընտանիքը ավերվի՞: Սա՞ է քո նպատակը, դրանից հետո մարդիկ հավաքվեցին իրենք էլ ամոթանք տվեցին ու վերջիվերջո,իրենց իրերը հավաքեցին եւ հեռացան»:
Ուշագրավ է այն, որ «Եհովայի վկաների» բողոքների հիման վրա այսօր ոստիկանության կողմից բացատրություններ են պահանջվել եւս մի քանի քաղաքացիներից: Հետաքրքիր է, թե վերջին մի քանի շաբաթվա մարդկանց պահանջի ու բողոքի արդյունքում, քանի՞ աղանդավորից են բացատրություններ պահանջել նույն ոստիկանությունը, երբ «Եհովայի վկաները» քաղաքի կենտրոնական փողոցներում գործի են դրել իրենց քարոզչամեքենան ու ազատորեն իրականացնում են իրենց սեւ գործը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

