«ԹՈՂ ԳԱՆ ՈՒ ՆԱՅԵՆ ԲԱԼԵՏԱՅԻՆ ՈՐԵՎԷ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՈՒ ՆՈՐ ԽՈՍԵՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ»

Արխիվ 12-16

«ԹՈՂ ԳԱՆ ՈՒ ՆԱՅԵՆ ԲԱԼԵՏԱՅԻՆ ՈՐԵՎԷ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՈՒ ՆՈՐ ԽՈՍԵՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ»

 

Վաղը` հուլիսի 3-ին, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ինքնասպանի Գրառումներ» առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրամայի մեծ պրեմիերան: Պրեմիերային ընդառաջ «Իրավունքը» զրուցեց ներկայացման գլխավոր հերոսներից մեկին մարմնավորած ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ, ում հայ հանդիսատեսը կմտաբերի անցյալ տարի Պատանի պարողների «Եվրատեսիլ» մրցույթից:  Վահագնը «Եվրատեսիլում» ներկայացրեց Հայաստանն ու իր գեղեցիկ բալետային համարով բարձր պահեց մեր երկրի անունը: Իսկ «Եվրատեսիլից» հետո նա ավարտելով Պարավեստի ուսումնարանն` ընդունվեց աշխատանքի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես պարող եւ գրեթե 6 ամիս աշխատելով այնտեղ` զորակոչվեց Հայոց բանակ:

Իսկ թե իր ստեղծագործական ուղին ինչպե՞ս դասավորվեց այսօր` զորացրվելուց հետո, «Իրավունքը» պարզեց նրանից.

- Բանակից հետո ի հայտ եկավ այս նոր նախագիծը` «Պիկ»-ը, որտեղից առաջարկ ստանալով` համաձայնեցի պարել «Ինքնասպանի Գրառումներ» առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրամայում:

- «Ինքասպանի գրառումներ» ներկայացման ասելիքի ու հայաստանյան մշակույթի համար դեռեւս նորույթ լինելու մասին ի՞նչ կասեք:

- Հայաստանում առաջինն է լինելու իր տեսակով եւ հանդիսատեսը սովոր չէ նման ներկայացման, որտեղ ներառված է կինոարվեստ, թատերարվեստ, բալետ, այսինքն` 3 ճյուղեր մեկտեղված է մի բեմադրության մեջ: Իսկ ներկայացման մեջ իմ կոնկրետ դերակատարությունն այն է, որ լինելով երկրորդ պարողը` ստիպում եմ առաջին պարողին ինքնասպանություն գործել: Սա հոգեբանական դրամա է եւ փակագծերը շատ չբացելով` ասեմ, որ ներկայացումից հետո հանդիսատեսի համար արդեն ամեն ինչ պարզ կլինի, թե ինչ էինք ուզում ասել: Կասեմ, որ հանդիսատեսի համար այն նորություն է լինելու:

- Ի դեպ, հաճախ ասում են, որ մենք չունենք բալետում անհատներ ու արվեստի այս ճյուղն այսօր վատ վիճակում է, համակարծի՞ք եք:

- Ես չեմ կիսում այդ կարծիքը, մեր բալետն այսօր լավ վիճակում է ու այսօր շատ լավ պարողներ ունենք: Նշեմ նաեւ, որ հուլիսի 9-11-ին կկայանա «Գայանե» բալետ ներկայացումը, որից հետո` հուլիսի 20-ին, մեկնելու ենք Պետերբուրգ` հյուրախաղերի: Ինչպես գիտեք, հենց այնտեղ է բալետի տունը, ուստի` մենք չենք կարող վատ ներկայացնել հայկական բալետը Պետերբուրգում: Դրա համար չեմ ընդունում, որ ասում են, թե մեր բալետը վատ վիճակում է: Միեւնույն է, որքան էլ փնովեն, դա այդպես չէ, թող գան ու նայեն բալետային որեւէ ներկայացում ու նոր խոսեն այդ մասին: Պարզապես, միայն կասեմ, որ զուտ ֆինանսական առումով են բալետի պարողները նեղվում, քանի որ քիչ են վարձատրվում այսօր, բայց ընդհանուր որակի վրա դա չի անդրադառնում: Այս կարգավիճակով ես կասեի, որ մեր բալետը իդեալական վիճակում է:

- Անդրադառնանք նաեւ եվրատեսիլյան հուշերին. սովորաբար երգի «Եվրատեսիլին» մասնակցած հայ երգիչների մոտ մրցույթից հետո մի տեսակ հիսաթափություն է առաջանում այդ ամենից, իսկ պարի «Եվրատեսիլից» հետո Դո՞ւք էլ նման զգացում ունեիք:

- Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում պարի «Եվրատեսիլին» եւ քանի որ առաջինն էինք մասնակցում, ինձ վրա ավելի մեծ պատասխանատվություն կար, որպեսզի լավ մասնակցենք ու տպավորություն թողնենք հետագայի համար: Եվ դրա արդյունքում կսպասեն, որ Հայաստանից միշտ լավ մասնակից է ներկայանալու: Ընդհանրապես, շատ եմ սիրում իմ արվեստը, իմ գործը, ուստի` հիասթափություններ չեմ ունեցել: Ավելին` առաջիկայում նպատակներ կան այլ մրցույթների եւս մասնակցելու, բայց դասական մրցույթների:

- Իսկ հետաքրքիր է, պարային «Եվրատեսիլում» է՞լ կոնչիտաներ կային:

- Ո՛չ, չկային կոնչիտաներ (ժպտում է Վ. Մ.-ն-հեղինակ):

Ու հենց այս բարի նոտայի վրա էլ ավարտելով մեր զրույցը Վ. Մարգարյանի հետ`«Ինքնասպանի Գրառումներ» առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրամայի մեծ պրեմիերայի առթիվ հաջողություն մաղթենք նրան ու նախագծի թիմակիցներին եւ աղոթենք, որ կյանքում երբեք չլինեն ինքնասպանություններ, իսկ «Ինքնասպանի գրառումները» լինեն բացառապես բեմադրությունների սցենարներում:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում