ՔԱՌՅԱԿՒ «ԱԽՈՐԺԱԿԸ» ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ. «ԼԱՎ ԿԼԻՆԻ ԱՅԴ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՏԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ»
Արխիվ 12-16ՔԱՌՅԱԿՒ «ԱԽՈՐԺԱԿԸ» ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ. «ԼԱՎ ԿԼԻՆԻ ԱՅԴ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՏԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ»
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` էլեկտրաէներգիայի թանկացման որոշմանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում դեմ աևտահայտվեցին ոչ իշխանական չորս ուժերը, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայում ինչ-ինչ հակափաստարկներ ներկայացնելու: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ կան բազմաթիվ ռեզերվներ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնելու համար, օրինակ՝ ՀԷՑ-ի վնասները 3 տարվա ընթացքում փակվում են, 30 տոկոսը պետությունը վերցնում է իր վրա:
Ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի, եթե անգամ 105 հազար ընտանիքի աջակցություն տրամադրվի, դա էական չէ, քանի որ էլեկտրաէներգիայի թանկացումը բերելու է շղթայական ռեակցիայի, եւ համատարած գնաճ է լինելու: Հավանաբար պարոն Մանուկյանի մոտ հիշողության կորուստ է գրանցվում, ով մոռացել է, թե ինչպես էին իրենց իշխանությունների օրոք ընդհանրապես զրկել մարդկանց հոսանք ունենալու հաճույքից ու սովի մատնել ժողովրդին, ում օրոք էլ հենց սկսվեց արտագաղթը: Մանուկյանին տված այն հարցին, թե ինչ եք որոշել անել, վերջինս նշեց, որ դեռ ոչինչ չեն որոշել. «Դեռ ոչինչ չենք, որոշել, իսկ ի՞նչ կարող ենք անել: Բայց մի բան հստակ է, մենք չպետք է իշխանություններին ջարդելու ճանապարհով գնանք, այլ պետք է նրանց սկսենք համոզել: Մենք արյունահեղություն եւ ցնցումներ չենք ցանկանում»: Այս խոսքերը միայն փաստում են իշխանությունների կողմից «հրաշալի» քառյակի վախը բռնելու մասին, դե իսկ արյունահեղությունների հեղինակները այսօր արդեն հասկացել են, որ պետք չէ մարդկանց գլխին անտեղի մարտի մեկեր բերել ու հետո ասել, որ դե ինչ կարող ենք անել:
Ասուլիսի մասնակից «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը այսօր լրագրողներին ներկայացավ հուզական երանգներով, ով հայտարարեց, որ հոսանքի թանկացման որոշումը քաղաքական էր եւ որ այս հարցում ոչ մի կորուստների մասին խոսք լինել չի կարող. «Ես երեկ ներկա էի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այդ քննարկումներին, եւ երբ նայում էի, թե ինչպես են նրանք քվեարկություն կատարում, ես նրանց աչքերում կարդում էի հետեւյալ խոսքերը. «Ախր ի՞նչ եք ուզում մեզանից, դուք գիտեք, մեզ ով է ասում ինչ անենք»»: Դե ինչ, եթե պարոն Հակոբյանին այդպես էլ չհաջողվեց կողմնորոշվել, թե քաղաքական դաշտում, նա իր վերջո որտեղ է, որ թեւին է սատարում, ապա մնում է գուշակություններով զբաղվել եւ չինովնիկների աչքերում կարդալ նրանց հետագա գործունեության մասին: Մի հարցնող լինի դուք Զարուհի Փոստանջյանից թույլտվություն վերցրե՞լ եք, որ այդքան նուրբ երանգներով հայտարարություններ եք կատարում:
Ամենաուշագրավն իհարկե ԱԺ ՀՅԿ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունն էր, ով ոչ տարավ ոչ բերեց եւ ի լուր ամենքի հայտնեց, որ լավ կլինի, որ այդ կառույցը տան ընդդիմությանը. «Կարծում եմ ճիշտ կլինի, որ այն տան ընդդիմադիրներին եւ մենք ավելի ճիշտ կկարողանանք այն աշխատեցնել»:
Բայց եւ այնպես քառյակը կրկին իր հին երգը երգելով վերջում նշեց, որ եթե մի բան անեն, ապա միայն աշնանը:

