«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԴԱՍԵ՞Ր Է ՔԱՂԵԼ (ՏԵԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԴԱՍԵ՞Ր Է ՔԱՂԵԼ (ՏԵԱՆՅՈՒԹ)
«Ժառանգություն» կուսակցության համագումարն այս տարի նախորդի համեմատ ավելի սակավամարդ էր, պասիվ ու մի տեսակ լրատվամիջոցների կողմից քիչ լուսաբանված: «Իրավունքի» թղթակիցը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ հետաքրքրվեց` արդյոք 2013-ին` նախագահական ընտրություններից հետո, հասաակության հիասթափությունն էր պատճառը, որ կուսակցության համագումարը այս անգամ պասիվ էր:
Արմեն Մարտիրոսյանը չհամաձայնեց հարցադրմանը, ապա ասաց, որ համագումարի պասիվ կամ ակտիվ լինելը հարաբերական է: «Եթե նկատի ունեք այն դահլիճը, որտեղ անցավ համագումարը, ապա ասեմ, որ սա մեր հերթական համագումարն էր, որը չի նախորդում կամ հաջորդում քաղաքական ինչ-որ կարևոր գործընթացի: Աշխատանքային նորմալ համագումար էր»,- պատասխանեց քաղաքական գործիչը:
Մեր հաջորդ հարցադրմանը, թե արդյոք «Ժառանգությունը» դասեր է քաղել 2012-ին խորհրդարանական ընտրություններից, երբ կուսակցության ցուցակում ներառեց «Ազատ դեմոկրատներին», որի պատճառով հետագայում կուսակցության ներսում խժդժություններ առաջացավ եւ նախկին պատգամավորները դուրս մնացին կազմված ցուցակից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ժառանգությունում որևէ պառակտում գոյություն չունի, մենք միասնությանը կողմնակից քաղաքական ուժ ենք: Ցանկացած գործընթացից հետո ինչ-որ հետևություններ միշտ արվում են»:
Մանրամասները` տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

