ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՂՈՐՄՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԽՆԴՐԵԼ

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՂՈՐՄՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԽՆԴՐԵԼ



Հունիսի 28-ին կայացած «Ժառանգություն» կուսակցության հերթական համագումարը ոչ մի նոր բան չտվեց քաղաքական դաշտին, ընդամենը ամառվա շոգին հաստ շարֆով հանրությանը ներկայացած Րաֆֆի Հովհաննիսյանը «ավետեց», որ արձակուրդից վերադարձել է Զարուհի Փոստանջյանը: Այսքանը:
Իսկ «Ժառանգությանն» առնչվող հետաքրքիր իրադարձությունները տեղի են ունեցել համագումարից օրեր առաջ: Ինչպես հայտնում են իրազեկ աղբյուրները, այդ ժամանակ Առինջի հայտնի այգիներում Գագիկ Ծառուկյանին են հյուրընկալվել Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը: «Ժառանգականների» նախաձեռնությամբ տեղի ունեցած այդ հանդիպումը չի լուսաբանվել լրատվամիջոցներում, անգամ պաշտոնական հայտարարություն չի տարածվել, ինչը Ր.Հովհաննիսյանի պարագայում առնվազն տարօրինակ է, քանի որ նա երբեք էլ բաց չի թողնում հերթական անգամ գովազդվելու ցանկացած հնարավորություն: Հանդիպումը գաղտնիության քողի տակ պահելը պայմանավորված է եղել ոչ թե նրանով, որ քառյակի 2 ներկայացուցիչներ մյուս գործընկերներից գաղտնի հանդիպել են և ինչ-ինչ առանձին քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերել, այլ ավելի պարզ պատճառով. վերջերս «Ժառանգությունը» հայտնվել է նեղ ֆինանսական դրության մեջ: Գ.Ծառուկյանն ըմբռնումով է մոտեցել «քառյակային գործընկերոջ» դարդերին և համապատասխան ֆինանսական աջակցություն է ցուցաբերել` «մինչև տեսնենք, թե ինչ է լինում»:
Այս հանդիպումը կազմկերպելու անհրաժեշտությունը Ր.Հովհաննիսյանի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ նա հասկացել է, որ կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական ծախսերը հոգալու համար ինքը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ: Բացի այդ, խնդիրներ են առաջացել նաև «Ժառանգության» կենտրոնական գրասենյակի տարածքի վարձակալության և աշխատակիցների աշխատավարձի վճարման առումով: Րաֆֆին գոհ է մնացել ոչ միայն տրամադրված գումարի չափից, այլ նաև իրեն մատուցված ճոխ հյուրասիրությունից ու ավանդական նվերների առատությունից` խմիչքի տեսքով: Իսկ ստացված գումարի մի մասով Ր.Հովհաննիսյանը մտադիր է «Ժառանգության» գրասենյակներ բացել ՀՀ մարզերի խոշոր քաղաքներում:
Ի դեպ, այդ հանդիպման օրը նույնպես պատահաբար չի ընտրվել: Ր.Հովհաննիսյանը շտապողականություն է ցուցաբերել, որպեսզի հանդիպումը կայանա մինչև Զարուհի Փոստանջյանի` Հայաստան վերադառնալը: Հանդիպման ժամանակ գումար խնդրելը Րաֆֆին հիմնավորել է նրանով, որ այդկերպ կարող է որոշակի ժամանակով զսպել Զառային, որպեսզի նա հարվածներ չհասցնի քառյակին, որի գործունեության հանդեպ, մեղմ ասած, բացասաբար է տրամադրված:
Րաֆֆի Հովհաննիսյանի` ամեն գնով գումարներ հայթայթելու ցանկությունն, իհարկե, հասկանալի է, բայց արդո՞ք դա կփրկի գաղափարական սնանկությունից և որևէ էական բան կփոխի վերջնականապես պառակտված «Ժառանգության» համար: Մի՞թե դա հնարավորություն կտա վերադարձնել համագումարի ժամանակ կուսակցության ղեկավար մարմնից տարբեր պատրվակներով հեռացած գործիչներին: Դժվար թե, քանի որ նույն համագումարի ժամանակ արևմտամետ հայացքներ ունեցող այդ փորձառու քաղաքական գործիչներին Րաֆֆի Հովհաննիսյանը փոխարինեց ինչ-որ կասկածելի երիտասարդ ակտիվիստներով, ովքեր հայտնի չեն ոչ միայն հասարակությանը, այլև հենց «Ժառանգության» շարքերին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում