ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԼԻՆԻ ՆՈՐՄԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԼԻՆԻ ՆՈՐՄԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանի խոսքով`հուլիս ամսին հանրապետությունում չի սպասվելու շատ շոգ եղանակ , սա այն դեպքում, երբ հունլիսը համարվում է ամառվա ամենաշոգ ամիսը: Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն` հուլիսին ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրում տեղումների քանակը կլինի նորմայից բարձր, իսկ հանրապետության հարավային շրջաններում ` Վայոց Ձորում եւ Սյունիքի մարզերում տեղումների քանակը կլինի նորմայից պակաս : «Առաջիկա 5 օրերի ընթացքում , հատկապեդ հանրապետության հյուսիսային հատվածում երեկոյան ժամերին եւ գիշերը ամպրոպները եւ անձրեւները կշարունակվեն, հուլիսի 5-7ը սեւ ծովի տարածքից մեր հանրապետություն կներթափանցի նոր ցիկլոն, որը իր հետ կբերի սառը հոսանքներ, 1-2 աստիճանով օդի ջերմաստիճանը կնվազի »,-տեղեկացրեց ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ: Ամսվա կտրվածքով մայրաքաղաքում եւ Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը կտատանվի 32-34 աստիճանի սահամաններում, որը ըստ Գ. Սուրենյանի համահունջ է հուլիս ամսվա ջերմաստիճանին:
«Շիրակում Կոտայքում, Գեղարքունիքում ,Արագածոտի եւ Վայոց Ձորի լեռնային շրջաններում առանձին օրերի կդիտվի ջեմաստիճանի նվազում մինչեւ 5-8 աստիճան, ցերեկը` ջերմաստիճանի բարձրացում 32-33 աստիանով: Լոռիում , Տավուշում եւ Սյունիքի նախալեռներում առանձին օրերի օդի ջերմաստիճանը կնվազի , գիշերը մինչեվ 6-10 աստիճան, իսկ ցերեկը կբարձրանա 30-32 աստտիճանի սահմաններում»,-ավելացրեց Գ.Սուրենյանը:
Անդրադառնալով օգոստոս ամսվա եղանակային կանխատեսումներին Գագիկ Սուրենյանը նշեց, որ առայժմ չկան հստակ կանխատեսումներ, սակայն սպասվում է, որ օգոստոսին եւս ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

