ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՍԿՍԵԼ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՍԿՍԵԼ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ
Ադրբեջանում զինված ուժերի կազմավորման 96-ամյակի կապակցությամբ անցկացվել է օպերատիվ-մարտավարական զորավարժություն զինված ուժերի, ներքին զորքերի և սահմանապահ պետական ծառայության ստորաբաժանումների մասնակցությամբ: Ըստ ռազմական փորձագետ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ`զորավարժությունները բնականոն գործընթաց են , և դա համարել պատերազմ սկսելու սպառնալիք, պետք չէ: «Զորավարժություններով Ադրբեջանը փորձում է առաջին հերթին ազդել իր հանրության վրա` ցույց տալով, թե իրենք պատրաստվում են պատերազմի, երկրորդ`փորձել ազդել հայ հանրության վրա»,- ասաց փորձագետը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողությանը, ապա հակառակորդի այս գործողությունները նորություն չեն մեզ համար, ավելին` հայկական կողմը դրան տալիս է համարժեք արձագանք: «Ադրբեջանը չի կարող սկսել լայնածավալ ռազմական գործողություններ, այդ պատճառով փորձում է տեղային լարվածություն ստեղծել»,- մանրամասնում է ռազմական փորձագետը:
Ռազմական փորձագետը կանխատեսում է`ամռան այս շրջանում հնարավոր է սահմանում լարվածության աճ, քանի որ վերջերս հայկական կողմը Նախիջևանի հատվածում առաջխաղացում է ունեցել: Դա չէր կարող, բնականաբար, ցավագին չընդունվել Ադրբեջանի կողմից:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

