ԱԱ-2014. ԱՆԽԵԼ ԴԻ ՄԱՐԻԱՆ ԻՐ ԹԻՄԻՆ ԴՈՒՐՍ ԲԵՐԵՑ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ
Արխիվ 12-16ԱԱ-2014. ԱՆԽԵԼ ԴԻ ՄԱՐԻԱՆ ԻՐ ԹԻՄԻՆ ԴՈՒՐՍ ԲԵՐԵՑ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ
Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի նախավերջին 7-րդ մասնակիցը՝ Արգենտինայի հավաքականն է: 1/8 եզրափակչի շրջանակներում արգենտինացիները Անխել Դի Մարիայի գոլի շնորհիվ լրացուցիչ ժամանակում հաղթեցին Շվեյցարիային: Առաջին խաղակեսում արգենտինացիներն ունեին տարածքային առավելություն, իսկ Շվեյցարիայի ընտրանին 2 իրական գոլային պահ ունեցավ, սակայն ոչ արգենտինացիները կարողացան իրենց տարացքային եւ խաղային առավելությունը գոլի վերածել, ոչ էլ շվեյցարացիներին հաջողվեց օգտագործել գոլային պահերը: Ընդմիջումից հետո Արգենտինայի հավաքականը սկսեց մեծ ուժերով գրոհել եւ ճնշում գործադրել մրցակցի վրա: Սակայն խաղի հիմնական ժամանակում հաշիվն այդպես էլ չբացվեց: Լրացուցիչ 30 րոպեները նույնպես մոտենում էին ավարտին, բայց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Անխել Դի Մարիան թույլ չտվեց որ գործը հասնի հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին, 118-րդ րոպեին Դի Մարիան խփեց արգենտինացիների հաղթական գնդակը: Հանդիպման վերջանամասում շվեյցարացիները կարող էին փրկվել պարտությունից, բայց փոխարինման դուրս եկած Բլերիմ Ձեմաիլիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Քառորդ եզրափակիչում Ալեխանդրո Սաբելյայի թիմը մրցելու է Բելգիա – ԱՄՆ զույգի հաղթողի հետ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

