ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՊԱՐՏՎԵՑԻՆ
Արխիվ 12-16ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՊԱՐՏՎԵՑԻՆ
Ռուսաստանի Կազան քաղաքում հունիսի 21-ից 28-ը կայացավ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարին մասնակցում էր 49 երկրի 264 ծանրորդ, այդ թվում 115-ը` աղջիկներ: Խաղարկվել է մեդալների 15 հավաքածու տղաների 8 եւ աղջիկների 7 քաշային կարգերում¤:
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը այս ստուգատեսին ներկայացել էր 2 ծանրորդով: 69 կգ քաշային կարգում մրցահարթակ է դուրս եկել Ժորժ Եղիկյանը, իսկ 105 կգ քաշային կարգումª Մկրտիչ Մկրտչյանը: Ցավոք, մեր երկու ներկայացուցիչներն էլ վերադարձել են առանց մեդալների եւ մրցակցային տեղերի: Ժորժ Եղիկյանը պոկում վարժությունում 0 է ստացել, իսկ հրում վարժությունում` գլխավերեւում պահել 159 կիլոգրամանոց ծանրաձողը: Այս քաշային կարգում մասնակցել է 26 ծանրորդ:
105 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս եկած Մկրտիչ Մկրտչյանը պոկում վարժությունում գլխավերեւում է պահել 159 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում` հաղթահարել է 187 կգ-ի արգելքը: Երկամարտի 339 կգ արդյունքով Մկրտիչ Մկրտչյանը 12 մասնակիցների պայքարում գրավել է 8-րդ տեղը:
Առաջնության արդյունքները ՙԻրավունքի՚ հետ զրույցում ամփոփեց երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը:
- Արդյունքներից այնքանով եմ դժգոհ, որ Ժորժ Եղիկյանը վնասվածք ստացավ եւ ցույց տվեց 0 արդյունք` պոկում վարժությունում: Իսկ Մկրտիչ Մկրտչյանի մասին կարող եմ ասել, որ նա ունեցավ 9 կգ ավելի արդյունք, քան ցույց էր տվել Հայաստանի առաջնության ժամանակ: Դա անհատական նվաճում է, ինչն արդեն իսկ լավ է: Դե 8-րդ տեղն զբաղեցրեց, տեղ գտավ տասնյակում, նորմալ արդյունք է: Հատկապես, որ միջազգային հարթակ առաջին անգամ էր դուրս եկել եւ միանգամից աշխարհի առաջնությունում:
- Կարելի՞ է ասել, որ տղաները ներկայացան իրենց բոլոր հնարավորություններով...
- Դե՝ Մկրտիչն անձնական նվաճում ունեցավ, նախկին արդյունքը բարելավեց, իսկ Ժորժը, եթե վնասվածք չստանար, իհարկե կարող էր պայքարի մեջ մտնել: Չի կարելի նաեւ ասել, որ մեր տղաները շատ ուժեղ էին. եթե մրցաշարի մասնակիցներին նայենք, այնտեղ մրցակիցները շատ ուժեղ էին...
- Իսկ որքան լուրջ է Ժորժ Եղիկյանի վնասվածքը:
- Կողազդրային վնասվածք է ստացել: Բժիշկն արդեն տեղյակ է, Ժորժն արդեն կսկսի ստանալ համապատասխան բուժումը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

