ՙԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ. ՙՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԵՐՈՎ ԵՐԳԵԼԸ ԴԵՌԵՎՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՉԷ՚

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ. ՙՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԵՐՈՎ ԵՐԳԵԼԸ ԴԵՌԵՎՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՉԷ՚

ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԻ խոսքով` այսօր հայ  երաժշտական արվեստը ծանր վիճակում է, որովհետեւ հեռուստատեսությունը, որը մատաղ սերնդին դաստիարակող օղակներից մեկն է համարվում` ողողված է անհասկանալի եւ ոչ հայկական  երաժշտությամբ: Չկան բարձրորակ տեսաֆիլմեր, ձայնագրություններ երաժիշտների եւ երաժշտության մասին: Նման հաղորդումները հեռարձակվում են կեսգիշերն անց, այն էլ` ինչպես Ա. Սաթյանն է բնորոշում ՙով քնած է` արթուն կացեք՚ սկզբունքով:
Նա նկատում է, որ նախկինում հայի դաստիարակությունը այսպիսին չէր, ինչպիսին այսօր է, ինչպես դասական երաժշտությունը աստիճանաբար վերացվեց հեռուստաէկրանից, այնպես էլ վերանում է երգարվեստից: Այսօր իհարկե խոսվում է երգարվեստից, սակայն սա միայն կարծեցյալ, իրականում խոսվում է միայն երգերի մասին, իսկ երգարվեստից` ոչ:
ՙՇատերի համար հայ երաժշտարվեստի մեջ հայ հասկացողությունը անհասկանալի է, քանզի շատերին թվում է, որ հայերեն բառերով երգում է,  արդեն հայկական երգ է, ոչ` միայն հայերեն երգելով չէ: Կարծում եմ` այս ամենին շատ լուրջ անդրադարձ պետք է կատարվի, եւ մեր միությունը իր մասով քայլեր կատարում է՚,- տեղեկացրեց Ա. Սաթյանն ու մանրամասնելով ավելացրեց, որ Կոմպոզիտորների միությանը կից ստեղծվելու է խումբ, որտեղ կհրավիրվեն երգիչներ` ինչպես երիտասարդներ, այնպես էլ ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր կշրջեն Հայաստանի ամբողջ տարածքով եւ հայ հանրությանը կներկայացնեն մաքուր հայկական երաժշտություն:
Կոմպոզիտորների միության նախագահը չի կիսում տարածված այն կարծիքը, թե ժամանակակից երաժշտությունը չի ընկալվում ժողովրդի կողմից, որի հետեւանքով էլ այն չի ներկայացվում հեռուստատեսությամբ: Գորիսում ու Կապանում մի շարք երիտասարդ կոմպոզիտորների տված համերգը այլ բան է վկայում` մարդիկ կոմպոզիտորներին ընդունել են խանդավառությամբ եւ մինչ օրս էլ այնտեղից նամակներ են հղում միությանը` համերգը կրկնելու խնդրանքով, կրկին հնչեցնելու այն ժամանակակից արվեստը, որը հեռուստատեսությամբ ու ռադիոյով չի հնչում: ՙՄենք ունենք զարգացման տարբեր ձեւեր եւ հնարավորություններ, անհրաժեշտ է իրականություն դարձնել այն ամենը, ինչ երկար տարիներ չի արվել` զարգացնել հայ երաժշտարվեստը եւ ներարկել ժողովրդի մեջ, իհարկե նաեւ արտահանել, առանց որի չենք կարող պատկերացնել մեր երաժշտական արվեստն  ընդհանուր համաշխարհային ոլորտում՚:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ
. Իսկ թե Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման միջոցառումների ծրագրերը համակարգելու համար ստեղծված հանձնաժողովում ինչո±ւ ընդգրկված չէ ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության ոչ մի անդամ, եւ ինչ ծրագրեր է նախատեսում միությունը 100-րդ տարելիցին ընդառաջ, Արամ Սաթյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե°ք վաղվա ՙԻրավունքի՚ ՙՀետաքննություն՚ հավելվածում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում