ՙՀԱՆԴՈՒՐԺԵՑԻՆՔ ՉՀԱՍՈՒՆԱՑԱԾ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ, ԾԱՓԱՀԱՐԵՑԻՆՔ` ՈՒՆԵՑԱՆՔ ԱՅՍ ՊԱՏԿԵՐԸ՚

Արխիվ 12-16

ՙՀԱՆԴՈՒՐԺԵՑԻՆՔ ՉՀԱՍՈՒՆԱՑԱԾ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ, ԾԱՓԱՀԱՐԵՑԻՆՔ` ՈՒՆԵՑԱՆՔ ԱՅՍ ՊԱՏԿԵՐԸ՚


ՙԻրավունքի՚ զրուցակիցը երգչուհի ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ է, ով պատմում է առաջիկայում կայանալիք իր առաջին մենահամերգի, գրականության ժանրում առաջին պիեսի` ՙԴառը շոկոլադի՚ մանրամասների, երգարվեստում ու հասարակության շրջանում առկա խնդիրների մասին: Մարդ, արվեստագետ, ով իսկապես ունի ասելիք, թեպետ վերջին ժամանակաշրջանում փոքր-ինչ լուռ է նրա երգը:

ՙԱՅՍՕՐՎԱ ՎԱՏ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ՕՐԵՑՕՐ ԱՃՈՂ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐՆ ԵՆ՚

-Ձեր դիտարկումներով այսօր նախեւառաջ ինչ խնդիր ունի հայ քաղաքացին:
- Ինքնաիրացման. մարդ, ով ավարտել է 2 ԲՈՒՀ, այսօր տաքսու վարորդ է, տաքսի վարելը չէ բնավ, որ քննադատում եմ կամ վատ առումով դիտարկում, այլ այն, որ միգուցե այդ մեքենայի ղեկին մի մեծություն է մեռնում, ով կարող էր բավականին բան հեղաշրջել, գիտական նորույթի հեղինակ դառնալ: Պետք է նպաստել անձի առաջընթացին, օգնել նրա ինքնաիրացմանը: Եթե հրամաններ տալու սենյակի տնօրինությունն իմ ձեռքում լիներ, կանեի ամեն ինչ, որ անհատը կարողանար անցնել իրեն հարիր ու իրեն հասցեագրված ճիշտ ճանապարհ, այն ճանապարհը, որով միգուցե ինքը հետագայում պիտի կոչվեր Չարենց, Սեւակ, Արամ Խաչատրյան... Իսկ նման ճանապարհը ոչ ոք միայնակ անցնել չի կարող. հասարակությունն անգամ ազդում է այս հարցում, կարող են մարդուն այնպես նեղացնել, որ փակվես քո աշխարհում ու այլեւս դուրս չգաս: Մարդու հոգու համար թռիչքներ են պետք, հոգի, որ պիտի լինի առողջ` մաքուր պահելով միտքը, խոսքը, աշխարհայացքը... Այսօրվա վատ դիտարկումներից են նաեւ մեր քաղաքում օրեցօր աճող ռեստորանները, թող լինեն, բնավ դեմ չեմ, բայց ինչ է հնչում այդ ռեստորաններում, ուր է գնում հասարակությունը, ինչ ենք լսում, ինչ ենք ուտում, այդ տեղերից դուրս գալուց հետո ինչպիսին ենք դառնում, մարդու ինչ կերպարանք տանում: Այդ ոչինչ չասող աղմուկից հետո շատ արժեքներ ենք կորցնում: Այստեղ իսկապես շատ են պետք սաստող կետեր, ու լավ է, որ գոնե դասական աշխարհն է առաջընթաց արձանագրում: Հիացած եմ ու շատ ուրախ, որ Հայաստան են գալիս անվանի երաժիշտներ, կազմակերպվում են փառատոներ:
- ՙԴառը շոկոլադ՚ եւ նոր ուղղվածության բացահայտո±ւմ:
- Ինձ գրող չեմ համարում, բայց այս ոլորտում դեռ այնքան անելիք կունենամ, ինչքան կկարողանա ձեռքս շարժվել: ՙԴառը շոկոլադ՚ պիեսն իմ առաջին գործն է, եւ Աստծո կողմից ինձ համար մեծ պարգեւ եղավ, որ այն բեմ բարձրացավ ու ծափերի արժանացավ:
- Պիեսի համար բեմում հայտնվելու ճակատագիրը կանխորոշե±լ էիք:
- Ի սկզբանե ես չեմ պատկերացրել, թե այն ինչպիսի ճանապարհ կանցնի, այդ օրերին ինձ ուժ տվողը Սուրեն Շահվերդյանն է եղել. մի բան է, որ դու գիտես, թե ինչ կա քո մեջ, մի այլ բան, երբ կողքիդ կա քաջալերող մեկը, ով մասնագիտական ուղի է տալիս: Սա մի երեւույթ-աշխարհ է` դրամատուրգիայի օրենքներ, թատրոնի կանոնակարգ, որին ես ծանոթ չէի: Սուրենն ինձ օգնեց ճիշտ քայլել: Շնորհակալ եմ նաեւ Լուիզա Ղամբարյանին, որ մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը. նրա հետ շատ հեշտ ու հաճելի է աշխատել` թե° որպես մարդ, թե° որպես դերասանուհի: Մեր 4 հոգանոց թիմը կայացավ ու համերաշխ ընթանում է առաջ: Ի դեպ, տղամարդու կերպարը մարմնավորող գլխավոր հերոսն էլ Արամոն է:

ՙԺԱՄԱՆԱԿԸ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ` ՎԱԶՈՒՄ Է՚

-Ինչով է այսօր զբաղված Էմմա Պետրոսյանի միտքը:
- Այս պահին անվերջ մտածում եմ հուլիսի 10-ին կայանալիք մենահամերգիս մասին: Ի դեպ, առաջին մենահամերգս է, որը տեղի կունենա Կամերային երաժշտության տանը` Պետական կամերային նվագախմբի հետ համատեղ: Անկեղծ` մի քիչ վախենում եմ, վախենում եմ ոչ թե ինձնից կամ իմ արածից, այլ վախենում եմ, որովհետեւ քանի դեռ ապրում եմ ստեղծագործաբար, ուզում եմ, որ ստեղծագործածս լինի կարեւոր, գեղեցիկ, պետք, շաղկապված բեմի եւ հանդիսատեսի հետ. ահա սա է ինձ անհանգստացնում, հետեւաբար առաջ բերում վախի մասնիկներ:
- Միգուցե այս մտահոգությունների շղթայի պատճառով է, որ Ձեզ հաճախ չենք տեսնում տեսահոլովակներում, եթերային հաղորդումներում, մենահամերգներով:
- Գուցեեւ, գուցեեւ...Ժամանակը ե°ւ խանգարում է, ե°ւ նպաստում, ե°ւ իբրեւ ամենամեծ գնահատական տվողը դառնում: Ժամանակը չի սպասում` վազում է, եւ ինքդ պետք է նրա ձեւաչափերի մեջ տեղավորվես` միեւնույն ժամանակ չենթարկվելով նրա թելադրանքներին: Այդ ժամանակն էր, որ ինձ հուշեց ստորակետ դնել, առանց այդ դադարի չէի կարող  հասկանալ, թե ինձ հիմա ինչ է պետք, ներքինիս որերորդ մասը պիտի բարձրաձայնի, որ հատվածը լռի... Որպես ստեղծագործող անձ` ինձ համար դա արժեքավոր ժամանակահատված էր…

ՙՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԵԼ...
ԱՅԴ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԻՆՉԵՐ ԵՍ ԿՈՏՐՈՒՄ ՈՒ ԱՊԱԿԱՆՈՒՄ՚


-Ստորակետեր, որոնց դադարի երկարատեւությունը երբեմն վերջակետ է հիշեցնում: Ձեր սերնդի ներկայացուցիչներն այսօր, կարծես, փակվել են իրենց դաշտում` հարթակը տալով նորահայտ աստղիկներին: Չկա± մտավախություն, որ արվող անորակը թեւեր կառնի:
- Արդեն առել է, ցավոք... Ինքս էլ ինձ այս երեւույթի մեջ մեղավոր եմ զգում. շատ հանդուրժեցինք չհասունացած երեւույթների, ծափահարեցինք ու ունեցանք այս պատկերը: Յուրաքանչյուրին տրված է ժամանակ անցնելու սեփական ճանապարհը, ինչպես ցորենի հատիկը, ծաղկի սերմն են անցնում մի ուղի` դառնալով այն, ինչ պետք է, ի վերջո, լինի. սա բնության անխուսափելի օրենքն է... Մարդն էլ ամեն օր անցնում է այդ ճանապարհը, մինչ կդառնա հող: Պետք է գիտակցել, թե արարումներիդ ճանապարհին ի±նչ ես անում, հետեւիցդ եկող հասարակությանն ի±նչ ես տալիս, այդ ՙարժեքներով՚  ինչե±ր ես կոտրում ու ապականում:
- Արդյունքում երգը տուժում է:
- Տուժում է այնքանով, որ համերգների թիվն է պակասում: Չէ°, անկեղծ չպատասխանեցի. ինքը չէ ինձ խանգարողը, որ համերգներ չունենամ, ինձ խանգարում է այսօրվա մեր իրականությունը: Համերգներն առհասարակ պակասել են, ժամանակին շատ ակտիվ էին, անգամ մարզերը: Միգուցե այն, ինչ տեղի է ունենում հեռուստատեսությամբ, ինտերնետով, բավարարո±ւմ է մարդկանց: Բայց անցնելու է այս ժամանակը եւս, մարդը չի կարող չվերադառնալ իր բնական վիճակին, իրականին...

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում