ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ՓԼԱՎԻ ԵՎ ՂԱԶԻ ԴՈԼՄԱՅԻ ՎԵՐՋԸ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՂՈՅԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ՓԼԱՎԻ ԵՎ ՂԱԶԻ ԴՈԼՄԱՅԻ ՎԵՐՋԸ
ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՂՈՅԻ ՄԱՍԻՆ


Շուրջ երկու տարի անվճար իրավաբանական ծառայություն եմ մատուցում այս ընկերությանը եւ նրա հիմնադրին, որը բանկային սարդոստայնիկի հերթական զոհերից է: Եվ կարեւորն այստեղ այն չէ, որ բանկի գործողություններն օրենքով են, իրավաչափ, կարեւորը նա չէ, որ օրենքի ուժով թույլ չեմ տալու գրավի իրացումը: Կարեւորը նա է, որ ՀՀ քաղաքացիներից մեկը եւս համալրեց պետական բոմժերի բանակը, ուստի հարցն այնքան չի վերաբերում քաղաքացի-բանկ փոխհարաբերություններին, ինչքան արդեն վերաբերում է պետության անվտանգությանը, երբ երկրի քաղաքացին իր երկրում կքել է բանկային պարտավորությունների տակ եւ չի կարողանում լուծել հացի խնդիրը:
Երեւան-Սեւան մայրուղու ձախ թեւի վրա է գտնվում տվյալ հասարակական սննդի օբյեկտը, որը կոչվում է ՙԱղոյի մոտ՚: Այն հայտնի էր իր ուրույն խոհանոցով եւ համեստ գներով: Մի վայր, որտեղ յուրաքանչյուր ոք` անկախ իր դիրքից, պաշտոնից, գրպանի պարունակությունից, կարողանում էր գտնել իր անկյունը եւ վայելել մեկը մեկից համով ուտեստներ: Թե ինչու ՙԱղոյի մոտ՚ հասարակական սննդի օբյեկտը սնանկացավ, դա այլ թեմա է, որտեղ պատճառները բազմաթիվ են եւ ենթակա լայն քննարկման եւ գնահատականի արժանի: Ինչ խոսք վատ է, որ ՙբրենդ՚ հանդիսացող մարդու ստեղծած ինքնատիպ խոհանոցը, որը պատիվ կբերի ցանկացած պետության, այժմ գոյություն չունի: Բնավ չցանկանալով ստեղծել տխուր կամ սրտաճմլիկ մթնոլորտ, միեւնույն ժամանակ գիտակցելով, որ այս մարդը վաստակել է իր երկրում լավ ապրելու իրավունքը, թղթին եմ հանձնում վերջինիս որոշ մտքերը:
ՙԵս Աղոն եմ: Դժվար լինի մեկը, որ իմ մասին լսած չլինի կամ ձեռքիս հացը կերած չլինի: Տարիներ առաջ, երբ օլիգարխ ու իշխանավոր, գործարար ու հասարակ մշակ մոտս հերթ էին կանգնում, որ վայելեին ուզբեկական փլավն ու ղազի դոլմեն, մտքովս չէր անցնում, որ այսօր հացին կարոտ եմ մնալու: Չեմ ուզում մեղավորներ փնտրել, առաջին մեղավորն ինձ եմ համարում, որ ընկա տոկոսի տակ:
Աղոն էսօր կարիքի մեջ ա, մարդի°կ: Աղոն ողորմություն չի ուզում, մարդի°կ: Եթե կան գործարարներ, որ պատրաստ են ներդրումներ անել իմ օբյեկտում, ի վիճակի եմ ստեղծելու այնպիսի խոհանոց, որ նորից հերթի տակ աշխատի՚:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական
գրասենյակի հիմնադիր
նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
[email protected] հասցեով

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում