ԱՅՍՊԵՍ ԵՆ ՄԵՐ ԲԱՆԿԵՐԸ ՊԱՀՈՒՄ ԻՐԵՆՑ ՎՍՏԱՀՎԱԾ ՓՈՂԵՐԸ

Արխիվ 12-16

ԱՅՍՊԵՍ ԵՆ ՄԵՐ ԲԱՆԿԵՐԸ ՊԱՀՈՒՄ ԻՐԵՆՑ ՎՍՏԱՀՎԱԾ ՓՈՂԵՐԸ


Այն, որ Հայաստանում բանկերը մեր օրերում հասել են գրեթե անվերահսկելի հզորության, նոր բան չէ: Հայտնի ճշմարտություն է նաեւ, որ բացի տնտեսվարողներից, գնալով ավելի ու ավելի մեծ թվով հայաստանյան շարքային քաղաքացիներ են հայտնվում բանկային տարաբնույթ որոգայթներումª կրելով լուրջ կորուստներ:
Կոնկրետ դեպքի մասին առիթ ունեցել ենք պատմել մոտ երկու ամիս առաջ: Խոսքը հետեւյալի մասին է. ժամանակին մեզ էր դիմել հայաստանյան ընկերություններից մեկի որոշ աշխատակիցներ` պատմելով, որ իրենց ընկերությունը երկու տարի առաջ պայմանագիր էր կնքել ՙԱրդշինինվեստբանկի՚ հետ, համաձայն որի` բանկը վճարային քարտերի միջոցով պետք է իրականացներ ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարումըª համաձայն պայմանագրով նախատեսված սակագների: Սակայն այս տարվա սկզբներին ընկերության աշխատակիցներից շատերը նկատել են, որ իրենց քարտերի վրա առաջացել են բանկի նկատմամբ պարտքեր, ինչը բանկի ներկայացուցիչները բացատրել են, թե միակողմանիորեն վերանայվել են ¥բարձրացվել¤ քարտի սպասարկման սակագները:
Ընկերության հետ պայմանագիր կնքելով, բանկը պայմանագրեր է կնքել նաեւ ընկերության աշխատակիցների մի մասի հետ: Այդ ստանդարտ պայմանագրերում կա մեկ դրույթ, ըստ որի բանկն իրավունք ունի. ՙՄիակողմանիորեն փոխել բանկի գործող սակագները եւ կանոնները` տեղեկացնելով այդ մասին բանկի լրատվական ստենդների, վեբկայքում զետեղելու եւ այլ տպագիր նյութերի միջոցով...՚:
Բայց ահա սակագնային փոփոխության մասին բանկն ընկերության աշխատակիցներին կանխավ չի տեղեկացրել: Սրա հետ մեկտեղ տվյալ ընկերության հետ բանկի կնքած հիմնական պայմանագրում ֆիքսված է, որ բանկն իրավունք ուներ. ՙՄիակողմանիորեն վերանայել սահմանված սակագները, եթե վերանայումը կատարվում է դեպի մեղմացում՚: Սա արդեն առնվազն խոսում է այն մասին, որ ընկերության եւ նրա աշխատակիցների հետ բանկը կնքել է գոնե առաջին հայացքից իրար հակասող պայմանագրեր եւ, արդյունքում, աշխատակիցների քարտերին առաջացել են այդ անհասկանալի պարտքերը բանկին: Այսինքնª խոսքը, կոպիտ ասած, կարող է լինել մինչեւ իսկ բանկին ի պահ տված մարդկանց աշխատավարձերի մի մասը բանկի կողմից, առանց փողերի տերերին հարցնելու, վերցնելու մասին: Դա բավականին լուրջ մեղադրանք կլիներ, ուստիեւ մեր այդ հրապարակումից հետո հարկ համարեցինք պարզաբանումներ խնդրել նաեւ ՀՀ կենտրոնական բանկից: Նկարագրելով իրավիճակը, ԿԲ-ին խնդրեցինք պատասխանել հետեւյալ հարցերին.
ՙ1. Որքանո±վ տվյալ պարագայում է իրավաչափ վճարային քարտերի սպասարկման սակագինը բարձրացնելու ու այդ կերպ քարտապանների նկատմամբ պարտքային պարտավորություններ առաջացնող բանկի քայլը:
2. Կա± հակասություն ընկերության եւ բանկի ու ընկերության աշխատակիցների ու բանկի միջեւ կնքված պայմանագրերումª կապված սակագների բարձրացման բանկի իրավունքների հետ՚:
ԿԲ-ի բավականին ձգձգված ուսումնասիրությունից հետո ստացանք նման պատասխան. ՙ...Կենտրոնական բանկն ուսումնասիրել է գրությամբ բարձրացված խնդիրը եւ դրա պարզաբանման նպատակով հարցում է կատարել ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ ¥այսուհետեւª բանկ¤: Բանկը հայտնել է իր պատրաստակամությունը` վերահաշվարկել քարտերի սպասարկման գծով գանձված վճարները նախկին սակագնով եւ քարտապաններին հետ վերադարձնել ավելի գանձված գումարները: Վերոնշյալի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով քարտապանները կարող են անմիջապես դիմել բանկին...՚:
Նկատենք, որ բավականին հնարամիտ պատասխան է. ԿԲ-ը, ըստ էության, մեր երկու հարցին էլ ուղղակիորեն չպատասխանելով, այնուամենայնիվ ֆիքսում է, որ բանկը ավելի գումարներ է գանձել, որը պատրաստ է վերադարձնել: Սրանից միգուցե բխում է, որ բանկը կոպիտ սխալ է թույլ տվելª մարդկանցից ավելի գումարներ գանձելով: Բայց միայն տրամաբանորեն, քանի որ ԿԲ-ն նման փաստ ակնհայտորեն խուսափում է ֆիքսել, թերեւս հասկանալով, որ դա բավականին հետաքրքիր հետեւանքների տեղիք կտա: Ուստիեւ մնում էր մեկ բանª նույն հարցերը ետ ուղարկել ԿԲª խնդրելով կոնկրետ պատասխաններ: Եվ ահա օրերս ստացանք հերթական պարզաբանումը. ՙԻ պատասխան Ձեր հարցմանը` հայտնում ենք, որ Ձեր գրության հիման վրա ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել է վերհսկողական գործողություններ, որոնց արդյունքում ՙԱրդշինինվեստբանկի՚ կողմից հաճախորդներին վերադարձվել է ավելի մասով գանձված սակագինը:
Ինչ վերաբերում է ՙվճարային քարտերի սպասարկման սակագինը բարձրացնելու ու այդ կերպ քարտապանների նկատմանբ պարտքային պարտավորություններ առաջացնող բանկի քայլ՚-ի իրավաչափությանը եւ ՙընկերության եւ բանկի ու ընկերության աշխատակիցների ու բանկի միջեւ կնքված պայմանագրերի հակասություններին՚, ապա հիշյալի/վերջիններիս վերաբերյալ գնահատականը ենթադրում է իրավախորհրդատվություն, որն իրականացնելու իրավունքը ՀՀ կենտրոնական բանկը չունի՚:
Տեսնես բանկերի սխալները ֆիքսելու եւ համապատասխան պատիժներ սահմանելու իրավունք է±լ ԿԲ-ն չունի... Չնայածª սրանից ավելին ԿԲ-ն կարծես թե չի ասի, թեեւ խոսքն իր իսկ ղեկավարած համակարգին շարքային քաղաքացիների վստահած գումարների մասին է, եւ որ նաեւ նման պատմություններն են, որ, մեղմ ասած, անվստահություն են առաջացնում ոչ թե առանձին բանկի, այլ ողջ համակարգի հանդեպ: Մնում էր մեկ այլ տարբերակ, որ ՙԱրդշինինվեստբանկը՚ բացատրի, թե ինչո±ւ է իր կողմից ՙհաճախորդներին վերադարձվել ավելի մասով գանձված սակագինը՚, այսինքնª սխալ քա±յլ է արել սակագները միակողմանի բարձրացնելով ¥ասել է, թե այդ սխալ քայլի արդյունքո±ւմ է քաղաքացիներին պատկանող փողերը վերցրել: Կամª նման սխալ բանկի քանի± հաճախորդների է վերաբերում, ի±նչ կարգի ընդհանուր գումարների մասին է խոսքը¤: Եթե այո...
Բայց լավ, հուսանք, որ ՙԱրդշինինվեստբանկից՚ այդ պարզաբանումները կստանանք, չնայած մի քանի օր շարունակ բանկի հետ կապվելու փորձերից հետո դժվարությամբ հաջողվեց խոսել աշխատակիցներից մեկի հետ, ով ներկայացրեց, թե լրատվամիջոցների հետ բանկն ինչ բարդեցված աշխատանքային հարաբերություններ ունի: Մի խոսքովª այս խմորը դեռ շատ ջուր կքաշի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում