ՙՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻԱԿ ՃԻՇՏ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԷՐ՚

Արխիվ 12-16

ՙՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻԱԿ ՃԻՇՏ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԷՐ՚


Այս օրերին, թեեւ Հայաստանը կանգնած է Եվրասիական միությանն անդամակցելու շեմին, սակայն դեռ հայտնի ուժերը շարունակում են փորձել առաջ տանել այն միտքը, թե դա մեր երկրի համար սխալ քայլ է: Այս ամենի հետ կապված վերջին հայտնի զարգացումների շուրջ մեզ մեկնաբանություններ տվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

ՙԵՎՐԱԱՍՈՑԱՑՈՒՄՆ
ԸՆԴԱՄԵՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ Է՚

-Նախ նկատենք մեկ պարզ փաստ. Հայաստանի անկախությունից ի վեր, անկախ այն բանից, թե ինչ իշխանություն է եղել, ինչ գաղափարական համակարգ գործել, ինչ անձնական նախասիրություններ են եղել, միեւնույն է` մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը գործնականում մշտապես ուղղված է եղել դեպի Ռուսաստան: Հասկանալի է` կյանքն է դա ստիպել, ընդ որում, երբ էլ փորձել ենք տեղաշարժել մեր արտաքին քաղաքական վեկտորը` կորուստներ ենք ունեցել: Եվ հակառակը. այս տարիներին առանցքային նշանակության բոլոր հարցերը լուծել ենք Ռուսաստանի հետ համատեղ: Սկսած Ղարաբաղի հարցից, վերջացրած տնտեսականով, հաշվի առնելով, որ Հայաստանում գործնականում կայացած են այն ոլորտներում, որտեղ ունենք ՌԴ-ի հետ գլոբալ համագործակցություն. բանակ, էներգետիկա, կապի համակարգ, արտաքին աշխատաշուկա եւ տրանսֆերտների տեսքով կապիտալի ներհոսք: Հատկապես առանց այս վերջին գործոնների` դժվար չէ պատկերացնել, թե ինչ վիճակում կլիներ Հայաստանը: Մեր արտաքին առեւտրային թիվ մեկ գործընկերը եղել եւ մնում է Ռուսաստանը, եւ դա այն դեպքում, երբ ռուսական շուկա հիմնականում արտահանում ենք մեր արտադրանքը, մինչդեռ դեպի Եվրոպա արտահանման մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում հումքին, հիմնականում թանկարժեք ու գունավոր մետաղներին: Ընդ որում, եթե աշխարհում հումքի արտահանման մաքսային դրույքաչափերն առնվազն 20-25 տոկոսի շրջանակներում են, ապա մենք մեր ընդերքի պաշարները եվրոպական շուկաներ ենք հանում հազիվ 4 տոկոսանոց դրույքաչափով, իսկ նախկինում` նույնիսկ 0,4 տոկոսով: Յուրաքանչյուրը, եթե անկողմնակալ, առանց սեփական սուբյեկտիվ տրամադրությունների ու ցանկությունների, փորձի վերլուծել այս իրավիճակն ու դրանից ելնելով` կարծիք կազմել, թե ներկայումս ինչ ուղղությամբ պետք է գնա Հայաստանը, ապա միանշանակ կողմնորոշումը կլինի Եվրասիական միության օգտին: Եվ այս առումով անցած տարվա սեպտեմբերի 3-ի որոշումը, ըստ իս, միակ ճիշտ տարբերակն էր, որը թույլ է տալիս նաեւ Հայաստանում կուտակված բազում հիմնախնդիրների լուծման համար երկընտրանք չունեցող հիմք ձեւավորել: Մնացածը, թե այդ հիմքի վրա ինչ կկարողանանք կառուցել, դա արդեն ավելի շատ մեզանից եւ ոչ արտաքին տարաբնույթ գործոններից է կախված:
Ինչ վերաբերում է եվրաասոցացման պայմանագրին, ապա տարակուսողների համար ուկրաինական դեպքերը պետք է, որ վերջնական ապացույցը լինեին, որ դա ընդամենը քաղաքական նախագիծ է: Ընդ որում` նպատակն է ոչ թե նպաստել դրանում ընդգրկված ՙԱրեւելյան գործընկեր՚ պետությունների զարգացմանը, այլ, պարզապես, թույլ չտալ այդ երկրներին ներառվել հետխորհրդային տարածաշրջանում ստեղծվող ամենահզոր ինտեգրացիոն համակարգի` Եվրասիական միության կազմ: Չնայած դա ի սկզբանե էր ակնհայտ, հիշենք, որ նման ինտեգրացիոն համակարգի ձեւավորմանը խոչընդոտելու մասին ժամանակին արտահայտվել է մինչեւ իսկ ամերիկյան պետքարտուղարը:
Իսկ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման այս փոքր ձգձգման պատճառը, համոզված եմ, զուտ տեխնիկական է` կապված մի շարք ապրանքատեսակների դրույքաչափերի հստակեցման հետ:
- Բայց չմոռանանք նաեւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հայտնի հայտարարության մասին, որն այս օրերին Հայաստանում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Այն առումով, որ Եվրասիական միություն ՄԱԿ-ում ընդունված սահմաններով Հայաստանի մուտքը կարող է հանգեցնել Ղարաբաղի հետ սահմաններին մաքսակետերի տեղակայման:
- Դա բացառված է: Նախ` Նազարբաեւը մաքսակետերի մասին որեւէ պահանջ չի ներկայացրել: Երկրորդը. վերջին հաշվով հենց Նազարբաեւն է դեռ 1994-ին առաջ քաշել Եվրասիական միության ստեղծման գաղափարը, եւ հիմա ծիծաղելի կլիներ մտածել, որ նա զարտուղի խաղերով փորձում է ձախողել արդեն գործնականում կյանքի կոչված ծրագիրը: Հաջորդը. այդ նախաձեռնության զարգացման առումով անհրաժեշտությո±ւն է այդ համակարգի ընդլայնումը: Միանշանակ: Ուրեմն այս պահին Նազարբաեւը կարո±ղ է դեմ լինել Եվրասիական միության ընդլայնմանը, այլ էլ` դրա կայացման դեմ ձեւավորված ՙԱրեւելյան գործընկերության՚ մեջ ներառված Հայաստանի հաշվին: Որ դրանից հետո Արեւմուտքը սկսի քարոզե±լ, թե, տեսեք, Հայաստանը հավատալով Եվրասիական միությանը` հրաժարվեց եվրաասոցացումից ու խաբվեց, եւ նման ճակատագիր է սպասում բոլորին, ովքեր կհրաժարվեն եվրաինտեգրումից: Նազարբաեւի կարգի փորձառու գործիչը չի կարող նման ռազմավարական սխալ թույլ տալ…

ՙՂԱՐԱԲԱՂԸ ՄԱՆՐԱԴՐԱՄ ՉԻ ԴԱՌՆԱ՚


-Բայց Նազարբաեւը կարող է նախընտրել, որ Հայաստանի փոխարեն Եվրասիական միության կազմ մտնի ՙԱրեւելյան գործընկերության՚ մեկ այլ անդամ` Ադրբեջանը:
- Միգուցե կարող է նման ցանկություն լինել: Սակայն հազիվ թե անգամ Նազարբաեւը չտեսնի, որ չկա Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցության որեւէ նախապայման, ինչը հստակ գիտակցում են նաեւ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն: Բայց իհարկե ոչ միայն Ադրբեջանին, այլեւ առնվազն հետխորհրդային մյուս պետություններին Եվրասիական միություն ներառելու խնդիր կա: Միգուցե տարօրինակ թվա, բայց Եվրասիական միությանը Ադրբեջանի ապագա անդամակցությունը բխում է նաեւ մեր շահերից, հաշվի առնելով այն, որ մեզ ավելի ձեռնտու է, որ Ադրբեջանը գտնվի ռուսական ազդեցության գոտում, քան թուրքական կամ ամերիկյան: Ի վերջո` փաստ է նաեւ, որ մեր տարածաշրջանում այն բոլոր ժամանակաշրջաններում, երբ եղել է ռուսական կայուն ազդեցություն, պատերազմներ չեն եղել: Վերջին օրինակը, երբ ԽՍՀՄ-ի փլուզմամբ պայմանավորված Ռուսաստանի դիրքերը հարավկովկասյան տարածաշրջանում թուլացան, դա հանգեցրեց պատերազմի ոչ միայն Ղարաբաղում, այլեւ Աբխազիայում, Օսեթիայում, Մերձդնեստրում, եւ դա կանգ առավ միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանում իրավիճակը մի փոքր կայունացավ:
- Բայց կա նաեւ այն տեսակետը, որ Եվրասիական միությանը Ադրբեջանի անդամակցության դեպքում Ղարաբաղը կարող է պարզապես դառնալ մանրադրամ:
- Դա ծիծաղելի է. Ղարաբաղն արդեն իր հարցը լուծել է եւ մանրադրամ չի դառնա: Ղարաբաղը դե ֆակտո անկախ է, եւ դա բոլորը գիտակցում են: Ավելին. նույն Ռուսաստանը երբեք այդ քայլին չի գնա: Դա ոչ մի կերպ ներկայիս Ռուսաստանի շահերից չի բխում: Սկսած 1998-ից` Ադրբեջանը քանիցս Ռուսաստանին առաջարկել է` օգնել վերադարձնել Ղարաբաղը, որի դիմաց Բաքուն բոլոր հարցերում կաջակցի Մոսկվային: Ավելին. նման առաջարկ Ռուսաստանին բազմիցս արել է նաեւ Վրաստանը` Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցով: Սակայն Ռուսաստանն այդ քայլին չի գնացել, թեկուզեւ նկատի ունենալով, որ դրանից հետո Ադրբեջանին կամ Վրաստանին իր ազդեցության գոտում պահելու գեթե ոչ մի լծակ չի ունենա:
Մյուս կողմից էլ` տեսականորեն կարող է Ղարաբաղի հարցում Ռուսաստանն օգնել Ադրբեջանին: Բայց դա այն դեպքում, եթե Հայաստանը սխալ քաղաքականություն վարի, ասենք` փորձի իր արտաքին վեկտորը միանգամից շրջել դեպի Արեւմուտք: Նման օրինակ ունենք. 1990-ականների սկզբին, երբ Հայաստանը կտրուկ հակառուսական կուրս վերցրեց, դրան անմիջապես հաջորդեց ՙԿոլցո՚ օպերացիան, ու վերջում կորցրինք Շահումյանը: Եվ հիմա եվրաասոցացումը, դեպի ՆԱՏՕ Հայաստանի կողմնորոշումը, իհարկե, կառաջացնի նման իրավիճակ, եւ այդ դեպքում Բաքուն վայրկյան անգամ չի հապաղի ռուսական գոտի տեղափոխվելու եւ Ղարաբաղը վերադարձնելու հարցում:
- Մինչդեռ այսօր Ռուսաստանն Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք է վաճառում, ինչը մեզ մոտ գնահատում են որպես հակահայկական քաղաքականություն:
- Ռուսաստանը պայմանագրով իր վրա է վերցրել Հայաստանի անվտանգության երաշխավորի ֆունկցիան: Ամեն դեպքում` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բալանսը պահպանվում է, եւ չբացենք փակագծերը, թե Ադրբեջանի համեմատ անհամեմատ փոքր ֆինանսական հնարավորություններ ունեցող Հայաստանին ինչպես է հաջողվում ունենալ ավելի մեծ քանակությամբ, ասենք, C-300 համակարգեր: Իսկ զենք Ադրբեջանը ցանկության դեպքում կարող է գնել ցանկացած այլ պետությունից, եւ օրինակ` Իսրայելից գնում է շատ ավելի լուրջ զինատեսակներ, քան ռուսներից:
-Դուք նշեցիք, որ մեր տարածաշրջանում պատերազմներ չեն լինում միայն Ռուսաստանի ամբողջական ներկայության դեպքում: Բայց հիմա Ռուսաստանը տարածաշրջանում ներկա է միայն Հայաստանում, մինչդեռ Վրաստանը եվրաասոցացվել է, Ադրբեջանը` ավելի շատ դեպի ՆԱՏՕ է նայում: Այսինքն` դե ֆակտո Ղարաբաղով հանդերձ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը Ադրբեջանին չի± պարտադրում գնալ հակամարտության ռազմական լուծման:
- Դեռ 1998-ին, երբ Հեյդար Ալիեւն իր որդուն` Իլհամին, Մոսկվայում ներկայացրեց որպես իր ժառանգորդ, միաժամանակ հնչեցրեց այն գաղափարը, որ Ադրբեջանը, եթե անգամ Ռուսաստանի դաշնակից չլինի, միեւնույն է, նաեւ հակառուսական դիրքերից հանդես չի գա: Այդ մոտեցումն իր տրամաբանությունն ուներ, հաշվի առնելով, որ Ադրբեջանը եւս իր հիմնական կորուստները կրեց այն ժամանակահատվածում, երբ կտրուկ հակառուսական դիրքորոշում էր որդեգրել: Այդ հանգամանքը, անշուշտ, այսօր էլ պարզ գիտակցում է Իլհամ Ալիեւը: Եվ, նկատենք, որ նույնը կարելի է ասել նաեւ Վրաստանի մասին, որի հակառուսական քաղաքականության վերջին խոշոր քայլը` 2008թ. պատերազմը, դեռ թարմ է բոլորի հիշողություններում: Այդ ամենը հուշում է, որ տարածաշրջանի պետությունները նախ շատ լուրջ կմտածեն, մինչ կփորձեն, այսպես ասած, հակառուսական բնույթի նոր պատերազմ նախաձեռնել: Այդ թվում` Ղարաբաղում: Իհարկե, հայ-ադրբեջանական պատերազմը դեռ չի ավարտվել, պարբերաբար տեղի են ունենում զինադադարի խախտման փաստեր: Բայց այն, որ ծանր զինտեխնիկա չի կիրառվում, արդեն իսկ հուշում է, որ Ադրբեջանն առնվազն համոզված չէ, որ սկսելով պատերազմ, կկարողանա այն իր օգտին լուծել: Ամեն դեպքում, իմ կարծիքով շատ փոքր է հավանականությունը, որ Ադրբեջանն այս փուլում կգնա պատերազմի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում