Բոլոր ցանկացողները ուղիղ հեռարձակմամբ տեսան ՙԺառանգություն՚ կուսակցության համագումարի ողբալի վիճակը:

Արխիվ 12-16

Բոլոր ցանկացողները ուղիղ հեռարձակմամբ տեսան ՙԺառանգություն՚ կուսակցության համագումարի ողբալի վիճակը: Բնականաբար, ակնհայտ էր եւ հայրենիքից` ԱՄՆ-ից, վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանի խեղճությունը: Սակայն ամենազարմանալին եւ տխուրն է այդ կուսակցությունում փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ գործառույթը: Մեկ հարկադրված էր դիրքորոշում հայտնել Ստյոպիկ Սաֆարյանի կողմից Անուշ եւ Ինգա Արշակյաններին գռեհկորեն վիրավորելու կապակցությամբ, եւ դեռ այնպես անել, որ չարտահայտի սեփական զզվանքը այդպիսի ղզիկության հանդեպ, հիմա էլ հարկադրված է Րաֆֆի Հովհաննիսյանի մասին գովեստի խոսքեր ասել. ՙԻսկ նրանք, ովքեր խոսում են հրապարակի մասին, կարո±ղ են հրապարակ հավաքել:

Նաեւ հիշենք այն գրոհը, որ իրականացվեց Հովհաննիսյանի դեմ, այդ թվում ընդդիմադիր հորջորջվող ուժերի կողմից: Աջակցելու փոխարեն` Հովհաննիսյանին թողին միայնակ, իր սակավաթիվ կողմնակիցներով: Ուրեմն, ոչ թե Հովհաննիսյանին պետք է մեղադրել, այլ` այդ քաղաքական ուժերին՚: Դե ինչ, զարմանալիորեն իմանում ենք, որ Րաֆֆին հաջողության չհասավ, քանի որ քըխ էին ՀԱԿ-ը, դաշնակները եւ այլն, եւ այլն... Ինչեւէ, Արմեն Մարտիրոսյանին համբերություն մաղթենք, այդպիսի առաջնորդ ունենալը իրոք դժբախություն է:
Ամառային շոգերն ազդում են շատերի վրա: Այսպես, քաղաքագետ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ երկար-բարակ դատողություններ անելով, թե ինչքան վատն են ռուսները, առաջարկում է. ՙՄիակ արդյունավետ ձեւը պահանջն է` ՀՀ տարածքից հանել ռուսական բազան՚: Հետաքրքիր է, այդպիսի բան առաջարկելիս` հարգարժան քաղաքագետը իր ուղե±ղն է աշխատացրել, թե միանգամայն այլ մարմնամաս: Հետաքրքիր է, ռուսներին հանելու դեպքում` նա ումի±ց է առաջարկելու նույնքան էժան գներով սպառազինություն ձեռք բերել, կարո±ղ է մատնանշել թեկուզ մեկ երկիր, որը նույն պայմաններով կհամաձայնի: Կամ ում է մտադիր պարոնը կանչել` կատարելու այն գործառույթը, որը ե°ւ որպես ՀԱՊԿ-ի անդամ, ե°ւ, ըստ երկկողմանի պայմանագրի, ստանձնել է Ռուսաստանը` արտաքին ագրեսիայից պաշտպանելու հարցում: Ինչ է, ամերիկացիներին է կանչելու` լավ տեսանք ինչ հոյակապ  պաշտպանեց ԱՄՆ-ն վրացիներին, որ այդ պաշտպանության հետեւանքով նրանց նախագահ Սահակաշվիլին ստիպված եղավ ուտել սեփական փողկապը:
Ինչպես հայտնի է, փողկապակեր Սահակաշվիլին բազում խորհուրդներ է տվել Կիեւում իշխանությունը զավթած մայդանչիներին: Դե, երեւի թե, հենց նրա խորհուրդներն են հասել ԼՎՈՎ, ուր ՙԱզատություն՚ կուսակցության մասնաճյուղը շատ օրիգինալ ու զարմանալի ձեւ է մոգոնել` պայքարելու ռուսական ազդեցության դեմ: Այդտեղ որոշել են, որ ռուսերեն գրքերը շատ են, որ կինոնկարների ռուսերեն կրկնօրինակումը շատ է, որ ռադիո ու հեռուստաեթերում ռուսական երգերը շատ-շատ են, եւ որոշել են դա փոխհատուցել` քաղաքում կեչիները կտրելով` որպես Ռուսաստանը խորհրդանշող ծառեր: Դե, սրանց, երեւի թե, արդեն, Ռոբերտ Քոչարյանի ասած, ՙուրիշ մասնագետն՚ էլ անզոր կլինի օգնել, բայց ամենահետաքրքիրն այն է, որ, ըստ կենսաբանների` կեչու իրական հայրենիքը ոչ թե Ռուսաստանն է, այլ` Եվրոպան, որտեղից էլ կեչին տարածվել է դեպի Արեւելք: Այնպես որ, ստացվում է, որ այդ հարցում էլ սույն խելապակասներն իրականում պայքարում են ոչ թե ռուսների, այլ` իրենց սիրելի Եվրոպայի դեմ:
Բայց վերադառնանք մեր երկիր ու այստեղ էլ զարմանքով հայտնաբերում ենք, որ սովորաբար ողջամիտ դատողություններ անող Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻ վրա էլ ազդել են շոգերը, ու նա որոշել է տրտնջալ` սպասվելիք սահմանադրական բարեփոխումներից. ՙՄենք ոչ թե կառավարման համակարգի փոփոխության, այլ ընտրական ինստիտուտի կայացման խնդիր ունենք: Գործող սահմանադրությամբ` ժողովուրդը 5 տարին 2 անգամ շանս ունի ընտրությունների միջոցով ինչ-որ կերպ մասնակցել երկրի կառավարմանը` ձեւավորել իր իշխանությունը: Հիմա մեզ ուզում են զրկել նախագահին ընտրելու շանսից` 5 տարին մեկ անգամ խորհրդարանական ընտրություններ անցկացնել. էհ, եթե այդպես է, եկեք այդ 5 տարին էլ դարձնենք 10` 10 տարին մեկ ընտրություն անենք՚: Բայց, ինչքան էլ պարադոքսալ լինի, այդ առաջարկության մեջ ռացիոնալ պահ կա: Հիմա ժողովրդին 5 տարին մեկ են դիվադադար անում ընտրություններով, ու ժողովրդի ընտրածն առանձնապես չի ազդում ընտրվողների որակի վրա, ու չի էլ ազդի թեկուզ եւ իդեալական ընտրություն լինի: Դե, գոնե այդ անիմաստ գործողությունը, եթե 2 անգամ ավելի հազվադեպ անցկացվի, իզուր տեղը ժողովրդի գլուխը չեն տանելու ավելորդ ճռճռան եւ ստախոս քարոզչական արշավներով: Իսկ 2 անգամ քիչ սուտ լսելը, անշուշտ, կնպաստի ժողովրդի նյարդային համակարգի առողջությանը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում