Վերջերս լիբերաստական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է, այսպես կոչված, ԶԼՄ-ների ՙլյուստրացիայի՚, այսինքն` սեփականատերերի եւ պատվիրատուների բացահայտման թեման:
Դրա շուրջ բավականին ակտիվ քննարկումներ կան նաեւ համացանցում, սակայն սահմանափակվել են ընդամենը մեկ կայքի ՙոսկորները լվալով՚, որը սկզբում զետեղել, իսկ այնուհետ հանել էր տեսանյութը, ուր պատկերված էր, թե ինչպես են ոստիկանները ծեծում եւ բերման ենթարկում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարներին: Սակայն, ըստ վստահելի աղբյուրի, ՙլյուստրացիայի՚ գաղափարը շատ քչերին է ոգեւորել, քանզի մտավախություն ունեն, որ ի պատասխան դրա` ԶԼՄ-ների լիբերաստական հատվածի ֆինանսավորման աղբյուրների հնարավոր հրապարակային բացահայտումները, վերջնարդյունքում շատ ավելի մեծ վնաս կբերեն հենց ԶԼՄ-ներին, քան կհաջողվի աղմուկ բարձրացնել իշխանության այս կամ այն շրջանակի հետ կապված ԶԼՄ-ների դեպքում: Ի դեպ, աղբյուրների բացահայտման վախը առկա է նաեւ անկախ նրանից` որեւէ ՙբացահայտում՚ կհրապարակվի, թե` ոչ: