ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԱԾ ՍԵՎԱՄՈՐԹՆԵՐԸ ԱՖՐԻԿԱՑԻՆԵՐ ԵՆ
ՙԻրավունքն՚ անդրադարձել էր, որ հունիսի 22-ին` ժամը 21:15-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երեւանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել էին, որ 44 համարի երթուղայինում չորս սեւամորթ երիտասարդ վիճաբանում եւ հարվածում են ՀՀ քաղաքացու:
Վիճաբանող 4 օտարերկրացիները բերման են ենթարկվել բաժին: Պարզվել է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ծեծի ենթարկվածը Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ է, ով հրավիրվել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց: Թե ի±նչ է պարզել հետաքննությունը, եւ ագրեսիվ սեւամորթները ո±ր երկրի քաղաքացիներ են, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ոստիկանությունից: Մեր հարցմանն ի պատասխան, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից տեղեկացրեցին հետեւյալը. ՙՕտարերկրա քաղաքացիներից երկուսը Կոտ դ°Իվուարի Հանրապետության քաղաքացիներ են, մեկը` Գվինեայի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` Նիգերիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն՚: Ինչ խոսք, ակնհայտ է, որ թեմային բավական զգուշավոր են վերաբերվում պատկան մարմինները, որ հիմա էլ հայերիս չպիտակեն, թե ռասիստ ենք: Բայց, այնուամենայնիվ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ ինչ-որ աֆրիկացիներ իրենց կիսավայրենի երկրներից կարող են գալ ու մեր հողի վրա, մեր հայրենակցին ծեծի ենթարկել: Հուսանք, վերջիններիս գույնը պատճառ չի դառնա պատասխանատվությունից խուսափելու համար, եւ մեր հայրենակցի թասիբին կանգնողներ կլինեն, ով, ՙհայավարի՚, սեւամորթների դեմ անգամ հաղորդում չի ներկայացրել: