ԴԱՎՈՒԹՕՂԼՈԻԻ ՏԽՐԱՀՌՉԱԿ ՙՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՚ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ
Թուրքիայի արտգործնախարարար Ահմեդ Դավութօղլուի վերջին հոդվածը, որում նա խոսում է ՙարդար հիշողության՚ մասին եւ կոչ անում հայերին` հիշել, որ թուրքերը 1915-ին նախորդած եւ հաջորդած տարիները Անատոլիայի թուրքերի համար մեծ ողբերգության ժամանակաշրջան էր, բուռն արձագանք է գտել հայ հասարակական-քաղաքական շրջանում:
Թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ վստահ է` Ահմեդ Դավութօղլուի այս ՙտեսությունն՚ էլ դատապարտված է ձախողման, ինչպես նրա նախորդ երկու`ՙԶրո խնդիր հարեւանների հետ՚ եւ ՙԽաղաղություն Հարավային Կովկասում՚ տեսությունները: ՙԿարծում եմ` Թուրքիան այս տեսակետը լավ փաթեթավորված կներկայացնի առաջին հերթին միջազգային հանրությանը, ապա` Հայաստանին ու Սփյուռքին՚,- ասաց թուրքագետը: Ռուբեն Մելքոնյանը վստահ է` Դավութօղլուի այս հոդվածը շարունակությունն է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության, այսինքն` նույն օպերայից է: Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, ապա այն, ըստ թուրքագետի, չի ուշանա. ՙՄի քանի հայտարարություն կկուտակվի, որից հետո արտգործնախարարը կամ նախագահը կպատասխանեն՚: Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին` բանախոսը վստահ է` այն Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կմնա միջազգային հանրության օրակարգում եւ ուշադրության կենտրոնում: Ի դեպ, Թուրքիայում օգոստոսին սպասվում են նախագահական ընտրություններ, սակայն ով էլ ընտրվի նախագահ, հայ-թուրքական հարաբերություններում էական ոչինչ չի փոխվելու: