ՄԻՊ ԻՋԵՎԱՆԻ «ՀԱՆԳՈՒՑՅԱԼ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻԶՄԻ ԼՈԲԲԻ՞ՍՏ
Արխիվ 12-16ՄԻՊ ԻՋԵՎԱՆԻ «ՀԱՆԳՈՒՑՅԱԼ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻԶՄԻ ԼՈԲԲԻ՞ՍՏ
Դեռեւս նախորդ տարի «Իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության համար» ծրագրի շրջանակներում «Նոր սերունդ» ՀԿ-ն հերթական հանդիպում-քննարկումն էր կազմակերպել Տավուշի մարզի Իջեւան քաղաքում: Այս հանդիպումը, ի տարբերություն այլ մարզերի, ուր հյուրընկալողները նրանց նման գրանտածիծ հկ-ներ էին, արտառոց էր նրանով, որ հանդիպմանը աջակցում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Իջեւանի գրասենյակը, որտեղ եւ տեղի է ունեցել վերոնշյալ խայտառակ հանդիպում-քննարկումը: Իսկ հանդիպման նպատակն էլ, ըստ կազմակերպիչների, հետեւյալն էր` մարզի իրավապաշտպան եւ ԼԳԲՏ հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին ներկայացնել «Իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության համար» ծրագիրը, նպատակը եւ սպասվելիք արդյունքները: Թե ինչպե՞ս է պատահել, որ հայոց օմբուդսմենի գրասենյակը ներգրավվել է մի գործողության մեջ, որը հոմոսեքսուալիզմի լոբբինգով է զբաղված, եւ արդյոք հենց սույն խայտառակ հանդիպումների պատճառով չի փակվել ՄԻՊ Իջեւանի մասնաճյուղը, «Իրավունքը» հարցով գրավոր դիմել է ՄԻՊ գրասենյակին` հուսալով ստանալ ողջամիտ պատասխաններ, այլապես ՄԻՊ-ի գործունեության բովանդակությունը լուրջ կասկածների տեղիք կտա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

