ՊՈՒՏԻՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ՊՈՒՏԻՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով շնորհավորել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին` 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, եւ Հայաստանի` եվրասիական ինտեգրմանը միանալու հարցեր է քննարկել նրա հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: ՙԱռաջնորդները նաեւ քննարկել են Հայաստանի` եվրասիական ինտեգրման գործընթացներին լիամասշտաբ միացմանը վերաբերող հարցեր՚, - նշվում է հաղորդագրության մեջ:
Պուտինը հատկապես ընդգծել է հայ-ռուսական գործընկերության ամրապնդման գործում Սարգսյանի կատարած անձնական ներդրումը:

