ՙՙԱՅԴ ՊԱՅԹՅՈՒՆԸ ՈՐՈՏԱԼՈՒ Է ՀԵՆՑ ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ՆԵՐՍՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙԱՅԴ ՊԱՅԹՅՈՒՆԸ ՈՐՈՏԱԼՈՒ Է
ՀԵՆՑ ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ՆԵՐՍՈՒՄ՚
Նախորդ շաբաթ տեղի ունեցավ ՙԺառանգություն՚ կուսակցության համագումարը, որը ոչ միայն սակավաթիվ էր, այլ այն նման էր սովորական մամլո ասուլիսի: Հայտնի դարձավ, որ կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը վերջնականապես լքեց Ստյոպա Սաֆարյանը, ով հավանաբար հոգնել էր այն անորոշությունից, որը տիրում է կուսակցությունում: Դե, իսկ տաք երկրներից ուսումն առած եւ հայրենիք վերադարձած Զարուհի Փոստանջյանի առաջին խոսքը սկսվեց նրանով, որ մոտ ժամանակներս պայթյուն է որոտալու Հայաստանում : Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
-Հավանաբար տեղյակ եք, որ ՙԺառանգություն՚ կուսակցության վերընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասել է, որ Հայաստանը պետք է լինի առանց Սերժ Սարգսյանի:
- Հարցն այն է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի նմանը այդպիսի հայտարարություն է կատարում, ուրեմն` լավ կլինի իրենց մասին մտածեն: Ո±վ է իրենց իրավունք վերապահել, որ նման արտահայտություն են կատարում: Նրանք տուրիստի նման են գտնվում Հայաստանում, իսկ հիմնականում արտասահմանում են, այդ տեսակ մարդկանց չեմ ցանկանում ինչ-ինչ մականուններ վերագրել եւ կարծում եմ, որ պետք է ձերբազատվենք նման մարդկանցից` առավել եւս հասարակությունը: Այդ տիպի մարդիկ հասկանում են, որ իրենց ձեռնտու չէ ուժեղ նախագահ ունենալը, իսկ իրենք գիտեն Սերժ Սարգսյանի ուժի մասին:
- Կուսակցության ռմբարկու ներկայացուցիչ եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարել է, որ պայթյուն է որոտալու, եւ այն չի ուշանալու:
- Անկեղ ասած, ես ոչ մի ցանկություն չունեմ անդրադառնալ Զարուհի Փոստանջյանին, եւ այդ պայթյունների հետ կապված` ժամանակը ցույց կտա: Իրենք հավանաբար ականներով են վերադարձել, իսկ այդ ականներով իրենց են պայթեցնելու:
- Պարոն Բաղդասարյան, եթե հաշվի առնենք, որ թե° Րաֆֆի Հովհաննիսյանը, թե° Զարուհի Փոստանջյանը, որ երկրից են վերադարձել, ապա ականների լեզվով խոսելը մի±թե բնական չէ:
- Դուք արդեն տվեցիք հարցի պատասխանը: Այսինքն, հասկանալի է, թե որ երկիրն է նրանց ուղղորդել դեպի Հայաստան` քաղաքական իրավիճակը խառնելու համար: Չեմ ուզում ասել, թե ինչ են ասում նման մարդկանց:
- ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասում է, որ հայտնի 12 կետերի մեջ չկա իշխանափոխության պահանջ, իսկ կուսակցության առաջնորդը պահանջում է երկրի նախագահի հրաժարականը: Այս հակասությունը ինչպե±ս հասկանալ:
- Ես բազմիցս ասել եմ, որ ընդդիմությունը անում է հայտարարություն` առանց իրենք իրենց մեջ դրանք ճշտելու: Իսկ քանի որ իրենք ի վիճակի չեն իրար հետ նստելու, տվյալ դեպքում խոսքս վերաբերում է ոչ թե քառյակին, այլ առանձին կուսակցություններին, ապա էլ ինչի մասին խոսենք: Կոնկրետ այս դեպքում, որի մասին դուք խոսում եք, նրանց հետ ես եզակի թվով եմ խոսում, քանի որ խմբակցության ներսում կա երկու հոգի, ովքեր էլ իրենց հերթին ունեն չորս կարծիք, եւ իրենց առաջնորդների հետ դառնում է ութ կարծիք, բնականաբար անհամաձայնեցված հայտարարություններ են կատարում: Ես երբեք չեմ կարող ասել, որ Հայաստանը պետք է լինի առանց Րաֆֆի Հովհաննիսյանի, նրանք բոլորն էլ հայ են, եւ պետք է լինենք Հայաստանում ու ծառայենք մեկ նպատակի: Իրենց մոտ չհամաձայնեցված հայտարարություններ են, որի արդյունքում էլ ցայտնոտի մեջ են:
- Ի վերջո, Դուք ճշտեցիք` ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը նեղացա±ծ է Ձեզանից:
- Բացարձակապես պետք չի քաղաքականությունը շփոթել անձնական հարաբերությունների հետ:
- Բայց ընդդիմությունը կարծես սադրում էր` դրդելով Ա. Մինասյանին, որ կռիվ տա ձեզ հետ:
- Դե, ընդդիմության գործն էլ հենց սադրելն է:
- Այս օրերին հայկական պատվիրակությունը գտնվում է Բաքվում, եւ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի ելույթից հետո մեր երկրի արեւմտամետները վերլուծություններ են ներկայացրել` նշելով, որ Գեղամյանի ելույթից հետո Ղարաբաղը շուտով կանցնի Ադրբեջանի տիրապետության տակ: Նաեւ նշում են, թե, իբրեւ, նրա ելույթի ժամանակ անջատել են միկրոֆոնը:
- Այդ մեկնաբանություններին լուրջ չեմ վերաբերվում: Ինչ վերաբերում է միկրոֆոն անջատելուն, ապա նման սադրանքների առիթ տեսանք նաեւ նախորդ պատվիրակության անդամների նկատմամբ, ովքեր սակայն պատվով վերադարձան: Ես համոզված եմ, որ այս պատվիրակությունը եւս պատվով կվերադառնա Հայաստան: Իսկ Արտաշես Գեղամյանի նման հեղինակության տեր մարդու ասածը պետք չի մեկնաբանել, քանի որ յուրաքանչյուր հայի նպատակը Արցախյան հարցի արդարացի լուծումն է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

