«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԲՀԿ-Ի ԳԼՈՒԽԸ ԿՈՐՑՐԵԼ` ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ
Արխիվ 12-16«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԲՀԿ-Ի ԳԼՈՒԽԸ ԿՈՐՑՐԵԼ`
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, եթե մինչ այս լուռ համաձայնում էր ոչ իշխանական քառյակի գործընկերների հետ, ապա «Ժառանգություն կուսակցության ղեկավարի եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայրենիք վերադարձից հետո, որոշել է ուրանալ քառյակին էլ, քառյակի 12 կետերին էլ: Ու պարոն Հակոբյանը նույնիսկ մեղադրում է քառյակին, որ վերոնշյալ 12 կետերի մեջ չի ամրագրվել իշխանափոխության հարցը: Թե ի՞նչ «մոծակ կծեց» քառյակում «Ժառագության» ակտիվիստին, «Իրավունքը» փորձեց պարզել ԲՀԿ խորհրդարանական պատգամավորներից, սակայն պարզվում է` քառյակում ԲՀԿ-ական առաջամարտիկներ Նաիրա Զոհրաբյանն ու Ստեփան Մարգարյանը Հայաստանում չեն` մեկը հայկական պատվիրակության կազմում էր` Ստրասբուրգում, մյուսը` Բաքվում: Ու, ըստ էության, հենց դա է պատճառը, որ Ռ. Հակոբյանի ձայնը «տաք տեղից է գալիս»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

